For the Road

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«For the Road»
«For the Road» սինգլի շապիկը (Թայգայի և Քրիս Բրաուն, )
Թայգայի և Քրիս Բրաունի սինգլը
«Hotel California» ալբոմից
ԹողարկվածԱպրիլի 4, 2013
Ձայնագրված2012
ԺանրՀիփ հոփ, R&B
Տևողություն4:06
ԼեյբլYoung Money Entertainment, Cash Money Records, Republic Records
ՊրոդյուսերLil' C, Mars

«For the Road», ամերիկացի ռեփեր Թայգայի երգն է, համագործակցությամբ ամերիկացի R&B երգիչ Քրիս Բրաունի հետ։ Այն թողարկվել է 2013 թվականի ապրիլի 4-ին, որպես Թայգայի «Hotel California» կոչվող երրորդ ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ։ Երգը գրվել է Թայգայի, Քրիս Բրաունի, Lil' C-ի, Mars-ի, Ջ․ Ջեքսոնի, Բ․ Ալեքսանդեր Մորգանի և Ջ․ Պաստորիուսի կողմից։ Երգի պրոդյուսերներն են Lil' C-ն և 1500 or Nothin' խմբի անդամ Mars-ը։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի փետրվարին Թայգան հարցազրույցներից մեկում հայտարարում է, որ իր նոր ալբոմի երկրորդ սինգլը կոչվելու է «For the Road», և նա այն համագործակցությամբ կատարելու է Քրիս Բրաունի հետ[1]։ Մեկ այլ հարցազրույցում նա նաև նշում է, որ այս երգը ունենալու է այն զգացումը, ինչ ունեցել է նրանց «Deuces» երգը[2]։ Երգի պրեմիերան կայանում է մարտի 25-ին, սակայն պաշտոնապես թողարկվում է ապրիլի 4-ին։ Երգը սկզբում կոչվել է «Fuck for the Road», սակայն այնուհետև վերանվանվել է պարզապես «For the Road»։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Քոլին Թիլին, նկարահանվել է 2013 թվականի ապրիլի 21-ին[3]։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է մայիսի 19-ին MTV Jams հեռուստաալիքի եթերում[4]։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվային ներբեռնում
  1. «For the Road» (Քրիս Բրաունի մասնակցությամբ) - 4։06

Հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթ (2013) Տեղ
ԱՄՆ (Billboard Bubbling Under Hot 100 Singles) 15
ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) 39

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Տարեթիվ Ֆորմատ Լեյբլ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Ապրիլի 4, 2013[5] Թվային ներբեռնում Young Money, Cash Money Records, Republic Records
Մայիսի 14, 2013[6] Rhythmic contemporary radio

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «KarenCivil.com | Civil TV: @Tyga Talks His New Single "For The Road" & More». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.
  2. V Exclusive! Tyga Explains 'Hotel California' Delay; Talks Chris Brown & YMCMB Albums | Vibe
  3. Rap-Up.com / TYGA AND CHRIS BROWN SHOOT ‘FOR THE ROAD’ VIDEO
  4. Rap-Up.com || VIDEO: TYGA F/ CHRIS BROWN – ‘FOR THE ROAD’
  5. «For the Road (feat. Chris Brown) - Single by Tyga». Audiomack.com. 2013 թ․ ապրիլի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 4-ին.
  6. «FMQB: Radio Industry News, Music Industry Updates, Arbitron Ratings, Music News and more!». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]