Fancy (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Fancy (երգ, Իգգի Ազալիա)ից)
«Fancy»
«Fancy» սինգլի շապիկը (Իգգի Ազալիայի և Չարլի ԷքսՍիԷքս, )
Իգգի Ազալիայի և Չարլի ԷքսՍիԷքսի սինգլը
The New Classic ալբոմից
Թողարկված Փետրվարի 17, 2014 (2014-02-17)
Ֆորմատ Թվային ներբեռնում
Ժանր Հիփ հոփ
Տևողություն 3:19
Լեյբլ Island Records, Virgin EMI Records
Պրոդյուսեր The Invisible Men, The Arcade
Երգի հեղինակներ Իգգի Ազալիա, Չարլի ԷքսՍիԷքս, The Invisible Men, The Arcade
Իգգի Ազալիայի սինգլների ժամանակագրություն
«Change Your Life»
(2013)
«Fancy»
(2014)
«Problem»
(2014)
Չարլի ԷքսՍիԷքսի սինգլների ժամանակագրություն
«SuperLove»
(2013)
«Fancy»
(2014)
«Boom Clap»
(2014)

«Fancy», ավստրալացի ռեփեր Իգգի Ազալիայի երգն է, համագործակցությամբ անգլիացի երգչուհի Չարլի ԷքսՍիԷքսի հետ։ Երգը թողարկվել է 2014 թվականի փետրվարի 17-ին Island Records և Virgin EMI Records լեյբլների կողմից, որպես Իգգի Ազալիայի դեբյուտային` «The New Classic» ստուդիական ալբոմի չորրորդ սինգլ։ Երգը գրվել է Իգգի Ազալիայի, Չարլի ԷքսՍիԷքսի, The Invisible Men պրոդյուսերական տրիոյի անդամների և The Arcade-ի դուետի անդամներից մեկի կողմից։

Երգը գլխավորել է միջազգային բազմաթիվ հիթ շքերթներ, այդ թվում ամերիկյան Billboard Hot 100-ը։ Երգը վաճառվել է 7 միլիոն օրինակով և դարձել է 2014 թվականի ամենավաճառված սինգլներից մեկը։

Տեսահոլովակ[խմբագրել]

Երգի տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել 2014 թվականի փետրվարին և պրեմիերան կայացել է մարտի 4-ին Իգգի Vevo էջում։[1] Տեսահոլովակի ռեժիսորն է Director X-ը։

Երգացանկ[խմբագրել]

  • Digital download
  1. «Fancy» (Չարլի ԷքսՍիԷքսի հետ)

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. YouTube (2014-03-04)։ «Iggy Azalea - Fancy ft. Charli XCX»։ YouTube։ http://www.youtube.com/watch?v=O-zpOMYRi0w։ Վերցված է 2014-03-04։ 

Արտաքին հղումներ[խմբագրել]