Եվրասիա Միջազգային Համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Eurasia International Universityից)
Եվրասիա Միջազգային Համալսարանի լոգոն

Եվրասիա միջազգային համալսարանը (ԵՄՀ) բարձրագույն ուսումնական հաստատություն է Հայաստանում։

Եվրասիա միջազգային համալսարանը գործում է բակալավրատուրայի և մագիստրատուրայի երկփուլ համակարգով:

Համալսարանը հիմնադրվել է 1997-ին։

Համալսարանին կից գործում են նաև կրթական մի քանի կառույցներ՝ «Նյուտոնիկ» նախակրթարանը, «Օհանյան» և «Եվրասիա» վարժարանները։ ԵՄՀ–ը հեռավար ուսուցման կենտրոններ է հիմնել ՀՀ Նոյեմբերյան և Իջևան, ինչպես նաև Ռուսաստանի Դոնի-Ռոստով քաղաքներում։

ԵՄՀ–ում գործում է 3 ֆակուլտետ՝ տնտեսագիտական, իրավաբանական և օտար լեզուների։ Եվրասիա միջազգային համալսարանում ուսուցումը կազմակերպվում է եվրոպական առաջավոր ‌[փա՞ստ] բուհերի ուսումնական ծրագրերով, գործում է հեռակա–հեռավար ուսուցման համար անհրաժեշտ էլեկտրոնային ֆակուլտետներ, կրեդիտային համակարգի պահանջներով գործում է ակադեմիական գնահատման կենտրոնը։ Եվրասիա միջազգային համալսարանը հանդիսանում է Միավորված Ազգերի Կազմակերպության Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպթության (UNESCO) Համալսարանների Միջազգային Միության (IAU) անդամ [1]։

Աղբյուրներ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

  • www.eiu.am − Եվրասիա Միջազգային Համալսարան պաշտոնական կայք