Euphoria (երգ, Լորին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Euphoria (Լորինի երգը)ից)
Euphoria
Лорин.JPG
Եվրատեսիլ 2012-ի երգ
Երկիր Շվեդիա
Երգիչ(ներ) Լորին
Լեզու Անգլերեն
Երգահան(ներ) Թոմաս գ։սոն, Պիթեր Բոստրոմ
Բառերի հեղինակ(ներ) Թոմաս գ։սոն, Պիթեր Բոստրոմ
Արդյունքներ
Կիսաեզրափակչի արդյունք 1
Կիսաեզրափակչի միավորներ 181
Եզրափակչի արդյունք 1
Եզրափակչի միավորներ 372
Ներկայանալու ժամանակագրություն
◄ Popular (2011)   

«Euphoria» (Էյֆորիա), շվեդացի երգչուհի Լորինի երգն է Եվրատեսիլ 2012 երգի մրցույթի համար։ Երգի հեղինակներն են Թոմաս Գեսոնը և Պիթեր Բոստրոմը։ Երգը ներկայացվելով Եվրատեսիլ 2012 երգի մրցույթում հաղթել է հավաքելով 372 միավոր, ընդ որում ստանալով մրցույթի պատմության մեջ ամենաշատ 12 միավորները՝ 18 անգամ։ [1]

Երգը մինչև այժմ ստացել է 9 պլատինե կարգավիճակ։

Եվրատեսիլ երգի մրցույթ[խմբագրել]

Լորինը երգը ներկայացնելով Շվեդիայի Եվրատեսիլի ազգային ընտրությանը, մարտի 10-ին վերջնական հաղթող է ճանաչվում ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության արդյունքում և հնարավորություն ստանում ներկայացնել Շվեդիան Եվրատեսիլ 2012-ում, որը կայացել է Ադրբեջանում։

Շվեդիան Եվրատեսիլ 2012-ում ներկայացավ երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ 11-րդ համարի ներքո և 172 միավորով եզրափակիչ անցավ առաջինը։ Եզրափակչում Շվեդիան ներկայացավ 17-րդ համարի ներքո և քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց՝ ստանալով 372 միավոր. ընդ որում 12 միավոր ստացավ 18 երկրից, որը համարվում է մրցույթի պատմության մեջ ամենաշատ 12 միավոր ստացած երկիրը։

Սինգլի երգացանկ[խմբագրել]

Digital download
  1. «Euphoria» (Single Version)  - 3։01
  2. «Euphoria» (Karaoke Version)  - 3։01
  3. «Euphoria» (Instrumental)  - 2։59

Ծանոթագրություններ[խմբագրել]