EDMC

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագիր («Ի-Դի-Էմ-Սի»)[խմբագրել]

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի (2011-2016) (անգլերեն՝ EDMC-Enterprise Development and Market Competitiveness Project) նպատակն է նպաստել Հայաստանում կայուն տնտեսական աճին՝ փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացման, զբաղվածության աճի խթանման, արտահանման ծավալների և եկամուտների ավելացման միջոցով։

Բարձր տեխնոլոգիաներ[խմբագրել]

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում ծրագրի նպատակ- ներն են խթանել միջոլորտային համագործակցությունն ու նորարարական գաղափարների կիրառումը, զարգացնել մասնագետների հմտությունները և նպաստել հայաս- տանյան բարձրտեխնոլոգիական պրոդուկտների ներթա- փանցմանը միջազգային շուկա։

Դեղագործություն[խմբագրել]

դեղագործություն|Դեղագործության ոլորտում ծրագրի աշխատանքներն ուղղված են դեղագործական արտադրության համապա- տասխանեցմանը Պատշաճ արտադրական գործունեու- թյան պահանջներին, ինչպես նաև տեղական դեղա- գործական արտադրանքի արտահանման խթանմանը։

Պտուղ-բանջարեղենի վերամշակում[խմբագրել]

Պտուղ-բանջարեղենի վերամշակման ոլորտում ծրագրի նպատակն է բարձրացնել սննդի որակն ու անվտան- գությունը, ստեղծել ոլորտում անհրաժեշտ ստանդարտ- ների համար նախապայմանները և նպաստել շուկաների ընդլայնմանը։

Զբոսաշրջություն[խմբագրել]

Զբոսաշրջության ոլորտում ծրագրի քայլերն ուղղված են քաղաքային և գյուղական զբոսաշրջության զարգաց- մանը, տարածաշրջանային զբոսաշրջության փաթեթների մշակմանն ու ոլորտում սպասարկման որակի բարե- լավմանը։

Այս չորս ոլորտներում «Ի-Դի-Էմ-Սի»-ի առաջնահերթ նպատակն է խթանել արժեքի շղթաների զարգացումը։ Արժեքի շղթայի մոտեցումն արդյունավետ գործիք է տնտեսական զարգացման գործում, որը ձեռնարկություններին օգնում է կենտրոնացնել ջանքերը և մրցակցային առավելություն ձեռք բերել։ Արժեքի շղթան, ըստ հայտնի տնտեսագետ Մայքլ Փորթերի (1985), գործողությունների այն հերթականությունն է, որն ընկերությունն իրականացնում է՝ մշակելու, արտադրելու, մատակարարելու և իրացնելու իր պրոդուկտները։ Ընկերության արժեքի շղթան իր հերթին կազմում է ավելի լայն արժեքի շղթայի մաս, որը ստեղծվում է նույն ոլորտում գործող ընկերությունների գործու- նեության արդյունքում։

Թիրախային ոլորտներում արժեքի շղթաների զարգացումը խթանելու համար «Ի-Դի-Էմ- Սի»-ն օգտագործում է հետևյալ չորս ծրագրային բաղադրիչները.

«Արժեքի շղթայի մրցունակության» բաղադրիչը ՓՄՁ-ներին աջակցում է մրցունակության ու արտադրողականության բարձրացման հարցում, որպեսզի նրանք նորագույն տեխնոլոգիաներ և նորարարական լուծումներ կիրառեն, բարելավեն կառավարման հմտություններն ու ընդլայնեն առկա շուկաները։

«Աշխատուժի և ձեռներեցության զարգացման» բաղադրիչն աջակցում է ՓՄՁ-ներին և կրթական հաստատություններին բարձրացնելու աշխատուժի մրցունակությունը վերա- պատրաստումների, նոր որակավորումների և գիտելիքների ձեռքբերման, ինչպես նաև գործնական ծրագրերի զարգացման միջոցով։

Աշխատուժի զարգացման գծով ծրագրի հիմնական գործընկերն է «Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոնը»։ Կենտրոնն աջակցում է ձեռներեցներին՝ նրանց տրամադրելով անհրաժեշտ գիտելիքներ և գործարար կապեր, որոնք նպաստում են բիզնեսի աճին։

«Գործարար միջավայրի բարելավման» բաղադրիչն աջակցում է ՓՄՁ-ներին գործարար միջավայրը կառավարող քաղաքականության, օրենսդրության և իրավական ակտերի բարելավմանը և արդյունավետ կիրառմանն ուղղված խորհուրդների մշակման և պետություն-մասնավոր հատված երկխոսության խթանման միջոցով։

«Ֆինանսական միջոցների հասանելիության» բաղադրիչը համագործակցում է առևտրային բանկերի և ֆինանսական հաստատությունների հետ՝ բարելավելու ՓՄՁ- ներին մատուցվող ծառայությունները։ Գործընկեր բանկերին տրամադրվում է թիրախային ոլորտների ֆինանսավորման խորհրդատվություն՝ նոր ծառայությունների զարգացման, ռիսկերի կառավարման, ընկերությունների վարկանիշի և հնարավորու- թյունների գնահատման, ինչպես նաև վարկ տրամադրելու հարցերում։

Բաղադրիչին կից նաև գործում է «Փոքր ձեռնարկությունների աջակցման ֆոնդ»-ի հայաստանյան գրասենյակը։ Ֆոնդը Հարա- վային Կովկասում գործող ՓՄՁ-ներին սեփա- կան և փոխառու կապիտալի տեսքով ֆինանսավորում տրամադրող առաջին հաստատությունն է։

Աղբյուրներ[խմբագրել]

http://www.edmc.am/wp-content/uploads/EDMC-overview_eng1.pdf