EBD
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
Արգելակման ուժերի էլեկտրոնային բաշխում (անգլերեն՝ Electronic brakeforce distribution կամ EBD) ստեղծվել է իբրև ABS համակարգի զարգացում։ Ինժեներները նկատել են, որ արգելակելիս ծանրաբեռնվածության հիմնական զանգվածը բաժին է ընկնում առջևի անիվներին այն դեպքում, երբ հետևի անվադողերի վրա ծանրաբեռնվածությունը նվազում է: Դա հանգեցնում է նրան, որ հետևի անիվները պարզապես կարող են բլոկավորվել: Այս խնդիրը լուծվում է երկու եղանակով. սկավառակների վրա կոճղակների ճնշման ուժգնության ավտոմատ կարգավորմամբ և հետին անիվների արգելակային սկավառակների տրամաչափի նվազեցմամբ։ Այս համակարգն օգտագործվում է նաև շրջադարձերում արգելակելիս, երբ ավտոմեքենան «սահում է» կողքի անիվների վրա։ Այս դեպքում ամեն ինչ ավելի բարդ է և պահանջվում է բոլոր անիվների արգելակման սկավառակների վրա կոճղակների ճնշման ուժգնության կարգավորում։