Du hast

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Du hast
սինգլ Sehnsucht ալբոմից
Rammstein
Թողարկվածնոյեմբերի 18, 1997
ՁայնագրվածTemple Studios, Մալթա, 1997
ԺանրNeue Deutsche Härte, Industrial metal
Տևողություն3:55
ԼեզուԳերմաներեն
ԼեյբլMotor Music
ՊրոդյուսերՅակոբ Հելլներ, Rammstein
Rammstein-ի ալբոմների ժամանակագրություն
Engel
1997
Du hast
1997
Das Modell
1997

«Du hast» (գերմ.՝ «Դու ունես»), գերմանական Rammstein խմբի չորրորդ սինգլն է, և երկրորդը՝ Sehnsucht ալբոմից։ Խմբի ամենաճանաչված երգերից է։ 1999-ին առաջադրվել է Գրեմմի մրցանակաբաշխությանը՝ «Best metal song (Լավագույն մետալ երգ)» կատեգորիայում։ Դարձել է ամերիկյան «The Matrix» (1999) ֆիլմի սաունդթրեկը։

Երգի հեղինակները օգտագործել են խոսքերի խաղը։ Երգի անվանումը գերմաներենից բառացիորեն թարգմանվում է որպես «դու ունես», իսկ «Du hasst» (դու ատում էս) արտահայտությունը նման է երգի անվանմանը։ Տեքստում կա նաև երրորդ իմաստը՝ «haben» օժանդակ բայը անցյալ ժամանակին խոնարհվելիս դառնում է «hast». Այսպիսով, երգի «Du hast mich gefragt, und ich hab nichts gesagt» տողը թարգմանվում է որպես՝ «Դու ինձ հարցրեցիր, և ես ոչինչ չասացի»։ Պետք է նաև նկատել, որ երգի անգլերեն տարբերակում ասվում է «You Hate», որը նշանակում է «Դու ատում էս»։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Du hast» տեսահոլովակը թողարկվել է 1997 թ. հուլիսի 21-ին։ Նկարահանվել է Բեռլինում՝ Քվենտին Տարանտինոի «Խելագար շներ» ֆիլմի սյուժեյով։

Կենդանի կատարումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ երգը հնչել է 1997 թ. ապրիլի 9-ին Ամստերդամում ելույթի ժամանակ[1]։ Տարիների ընթացքում կատարումների ժամանակ օգտագործվել են շատ հնարքներ, որոնցից ամենից շատ՝ չափսերով մեծ հեռախոսը, որով իբր Թիլլ Լինդեմանը զանգում ու երգում է կրկներգը։ Երգը կատարվում է խմբի բոլոր համերգներին։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանում Տևողություն
1. «Du hast (Single Version)» (Ты...) 3:54
2. «Bück dich (Album Version)» (Нагнись) 3:21
3. «Du hast (Remix By Jacob Hellner)» (Ты...) 6:44
4. «Du hast (Remix By Clawfinger)» (Ты...) 5:24

Դիրքերը չարթերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Chart (1997) Peak
position
Ավստրալիա (ARIA Charts) 97
Ավստրիա (Ö3 Austria Top 40)[2] 10
Կանադա (Canadian rock/alternative chart) (RPM Magazine)[3] 2
Գերմանիա (Media Control Charts) 5
Շվեյցարիա (Schweizer Hitparade)[4] 33
Մեծ Բրիտանիա (UK Singles Chart) 186
ԱՄՆ (Billboard Magazine։ Hot Mainstream Rock Tracks) 20

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «"RammsteinNicCage.com Concert Info - Amsterdam, The Netherlands - April 9, 1997"». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.
  2. «Rammstein - Du hast - austriancharts.at (in German)».
  3. «PRM Magazine. Rock/Alternative - Volume 68, No. 6, November 02 1998». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին.
  4. «Rammstein - Du hast - hitparade.ch (in German)».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]