DJ Dlee

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
DJ Dlee
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունԱլեքսեյ Տագանցև
Ծնվել էմարտի 2, 1975(1975-03-02)
Մոսկվա, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան
Մահացել էհուլիսի 12, 2009(2009-07-12) (34 տարեկան)
Մոսկվայի մարզ, Ռուսաստան
Մասնագիտությունդիջեյ և երաժշտական պրոդյուսեր
Գործունեություն2002-2009
ԼեյբլBlack Star Inc.
Կայքdj-dlee.clan.su

DJ Dlee (իսկական անունը՝ Ալեքսեյ Տագանցև, ռուս.` Алексе́й Оле́гович Тага́нцев, մարտի 2, 1975(1975-03-02), Մոսկվա, ԽՍՀՄ - հուլիսի 12, 2009(2009-07-12), Մոսկվայի մարզ, Ռուսաստան), ռուս երաժշտական պրոդյուսեր և ԴիՋեյ։ Աշխատել է հիմնականում Հիփ հոփ և Ռիթմ ընդ բլյուզ ժանրերում։

Նա հանդիսանում է «ЛИГА'MIX» երգի միքսթեյփի հեղինակը։ «Movida Corona 2004» ԴիՋեյների մրցույթոյւմ զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Հանդիսացել է «ՅուԳը» ԴիՋեյ խմբի հիմնադիրը և գլխավոր ԴիՋեյը։ Հետագայում համագործակցել է «VIP77» խմբի հետ։ Այդ ժամանակ «VIP77» խմբի կազմում էին Տիմատին, MC Walter-ը, Pashu-ն և այլք։ Մահացել է 2009 թվականին ավտովթարի պատճառով։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հուլիսի 12-ի երեկոյան Ալեքսեյը եղել է «Suzuki Grand Vitara» ավտոմեքենայի ղեկին, նրա մեջ է մխրճվել մի «Mercedes» մակնիշի ավտոմեքենա և նա տեղում մահացել է։

Դատավարությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի դեկտեմբերի 4-ին Օդինցովյան դատարանում տեղի է ունեցել դատավարությունը, ըստ որի «Mercedes»-ի վարորդը դատապարտվել է 3 տարի 6 ամիս բանտարկության։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 - Moscow Finest DJs
  • 2004 - DJ Dlee «R&B Summer Session», 2004
  • 2004 - DJ Dlee «Blazin’ Hip-Hop and R&B in da mix vol. 1», 2004
  • 2004 - DJ Dlee «Blazin’ Hip-Hop and R&B in da mix vol. 2», 2004
  • 2005 - Dancehall Ragga Hip-Hop Re:Mix
  • 2006 - Black Star
  • 2009 - Get Money (միքսթեյփ)
  • 2009 - ЛИГА'MIX

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]