CobiT

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

CobiT (Control Objectives for Information and Related Technology - Տեղեկատվության եւ հարակից տեխնոլոգիաների նպատակային վերահսկում)-ներկայացնում է իրենից մոտ 40 միջազգային եւ ազգային ստանդարտների եւ ուղեցույցների, տեղեկատվական տեխնոլոգիաների, աուդիտի եւ ՏՏ անվտանգության կառավարման բաց փաստաթղթերի փաթեթ: CobiT-ն առաջին անգամ հրատարակվել է 1990-ական թվականների կեսերին և անցել է մի շարք զարգացման փուլերով:

Ստանդարտի ստեղծողները վերլուծել, գնահատել եւ համադրել են լավագույն միջազգային տեխնիկական ստանդարտների չափորոշիչներն` որակի կառավարման, աուդիտորական գործունեության, ինչպես նաև գործնական պահանջները և փորձը` այն ամենը, ինչ կապ ունի կառավարման նպատակների հետ: CobiT-ի խնդիրն է վերացնել տարաձայնությունները ընկերության ղեկավարների և իրենց բիզնես նպատակների պատկերացումների մեջ և ՏՏ բաժնի, որն ապահովում է տեղեկատվական ենթակառուցվածքը, որը պետք է նպաստի այդ նպատակներին հասնելու համար:

Նախավերջին տարբերակը 4.1-ն է: CobiT-ի կառուցվածքը. CobiT-ը ճանաչում է 34 ՏՏ գործընթացներ, որոնք խմբավորված են չորս փուլերի համար. Չորս փուլերև են `

  • Պլանավորել և կազմակերպել
  • Ձեռք բերել ու իրականացնել
  • Առաքել եւ աջակցել
  • Ուսուցանել եւ գնահատել

Յուրաքանչյուր գործընթաց ունի հասունության մակարդակը (թվային) 0-5 (0 գոյություն չունեցող և 5 ` օպտիմիզացված): Համեմատությունը կատարվում է մի շարք առնացքային գնահատականներ տալու համար, ինպիսին է հասունության մակարդակը, որը մատնանշում է կազմակերպության ներկայիս վիճակը, ինչ հասունության մակարդակի ցանկալի է գործընթացը հասնի, որ մակարդակն է համարվում լավագույնը և ինչ լավագույն մակարդակի են հասել մրցակցիները/ այլ կազմակերպությունները:

[խմբագրել] CobiT-ի առաքելությունը

Ուսումնասիրում, մշակում, հրապարակում և ժամանակակից ՏՏ կորպորատիվ կառավարման միջազգայնորեն ընդունված մեթոդաբանություն` նախատեսված կազմակերպությում ներդնելու և գործարար մենեջերների, ՏՏ մասնագետների եւ աուդիտորների առօրյայում օգտագործման համար:
Կազմակերպության ղեկավարները ձգտում են ավելի լավ հասկանալ, թե ինչպես են աշխատում ՏՏ մասնագետները եւ թե ինչպիսի հաջողությամբ կարող են հասնել մրցակցային առավելության: Մասնավորապես, կառավարման բարձրագույն մարմինները կարիք ունեն գտնել պատասխանները այն հարցերին, թե ինչպես կազմակերպությունը կարող է կառավարել տեղեկություններ

  • Առավել մեծ հավանակակությամբ դրված նպատակներին հասնելու
  • Արդյունավետ ուսուցման ու ադապտացման
  • Ռիսկերի խելամիտ կառավարման
  • Նոր հնարավորությունների ժամանակին ճանաչման, եւ դրանք իրականացման համար

CobiT-ի նախավերջին տարբերակը (Տարբերակ 4.1) ունի չորս բաժին.

  • Գործադիր Տեսություն - ապահովում է կարեւոր տեղեկություններ CobiT-ի հիմնական հասկացությունների ու սկզբունքների մասին, ինչպես նաև ամբողջական պատկերացում այլ կարեւորագույն ոլորտների վերաբերյալ:
  • Հենքը - սահմանում է CobiT-ի հենքը, ինչպես նաև ապահովում է պատկերացում հիմնական բաղադրիչների, գործընթացների, գործընթացների վերահսկման եւ հարաբերությունների, նպատակների և չափման համակարգի մասին:
  • Core Content (Control Objectives, Management Guidelines, and Maturity Models- Վերահսկիչ նպատակներ, Կառավարման ուղեցույցներ եւ մոդելների ժամկետայնություն)- CobiT հիմնական հասակացողությունը բաժանված է ըստ 34 ՏՏ գործընթացների:

Յուրաքանչյուր գործընթաց է ընդգրկված է 4 մասի առանձին խորը տեղեկատվության մեջ: 4 մասերն են.

  • Մաս 1- պարունակում է բարձր մակարդակի կառավարման նպատակ գործընթացի համար` գործընթացի նկարագրության, խնդիրներ, նպատակներ, չափման համակարգ, գործելակերպ եւ գործընթացի փուլերի քարտեզագրումը, ինֆորմացիոն չափանիշներ, ՏՏ ռեսուրսներ եւ ՏՏ-ի կենտրոնացած ոլորտներ
  • Մաս 2- մանրամասն վերահսկվող նպատակներ գործընթացի կատարման համար
  • Մաս 3- կառավարման ուղեցույցներ, գործընթացի մուտքեր/ելքեր, RACI (Responsible, Accountable, Consulted and/or Informed - Պատասխանատու, հաշվետու, խորհրդակցված եւ / կամ տեղեկացված) կառուցվածք, նպատակ եւ չափման համակարգ
  • Մաս 4- մոդելի ժամկետայնությունը գործընթացի համար:


[խմբագրել] Աղբյուրներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով