C (լատինական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ C (այլ կիրառումներ)
Լատինական այբուբեն
A B C D E F G
H I J K L M N
O P Q R S T U
V W X Y Z
Ավելացրած
և վարկածային նշաններ
À Á Â Ã Ä Å Æ
Ā Ă Ȃ Ą Ȧ
Ɓ Ƀ Ç Ć Ĉ Ċ
Č Ȼ Ƈ Ð,ð Ď,ď Đ,đ Ɗ
È É Ê Ë Ē Ė
Ę Ě Ɇ Ə Ƒ Ĝ Ğ
Ġ Ģ Ǧ Ǥ Ɠ Ƣ Ĥ
Ħ Ì Í Î Ï Ī Į
İ,i I,ı IJ Ĵ Ɉ Ķ
Ǩ Ƙ Ĺ Ļ Ľ Ŀ
Ł Ñ Ń Ņ Ň
Ɲ Ƞ Ŋ Ò Ó Ô Õ
Ö Ø Ő Œ Ơ Ƥ
Ɋ ʠ Ŕ Ř Ɍ
ß ſ Ś Ŝ Ş Š Þ
Ţ Ť Ŧ Ⱦ Ƭ Ʈ
Ù Ú Û Ü Ū Ŭ Ů
Ű Ų Ư Ʉ Ʋ Ŵ
Ý Ŷ Ÿ Ɏ Ƴ Ź
Ż Ž Ƶ Ȥ

C, լատինական այբուբենի երրորդ տառն է։ Ծագել է հունական գամմա (Γ, γ) տառից։ Սկզբնական շրջանում լատիներենում արտահայտել է [կ], երբեմն՝ [գ] հնչյունները, և միայն դասական շրջանի վերջում է սկսել վերափոխվելով դառնալ [չ] կամ [ցյ]։ Ներկայիս լեզուներում այս տառն ունի ամենատարբեր հնչյունային պարունակություն՝ [կ], [ս], [ց], [չ], [ջ] և այլն։

Հաճախ է հանդիպում մեկ կամ ավելի տառերի հետ կապակցված տեսքով, որոնցից ամենահինն ու տարածվածն է հռովմեացիների կողմից հունական քսի (Χ, χ) տառն արտահայտելու համար գործածված ch կապակցությունը, ինչպես նաև՝ առավել բարդ կապակցություններ, ինչպես, օրինակ, գերմաներենում գործածվող sch-ը և tsch-ը։

Անգլերենում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերենում կրում է [սի։] անունը։ o-ից, e-ից և a-ից առաջ արտասանվում է [ք], i-ից առաջ՝ [ս]։

Հապավումներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • BBC` [բի բի սի] (հեռուստաընկերություն)
  • CCTV` [սի սի թի վի] (Չինաստանի կենտրոնական հեռուստատեսություն)
  • CNN` [սի էն էն] (հեռուստաընկերություն)
  • CBS` [սի բի էս] (հեռուստաընկերություն)
  • HSBC` [էյչ էս բի սի] (բանկային համակարգ)
  • C++` [սի փլաս փլաս]
  • CD` [սի դի] (նշանակում է` խտասկավառակ)
  • ICQ` [այ սի քյու][1] (համացանցի որոնման զննիչ)

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսողական
Ձայնային Ծովային Սեմաֆորային Բրայլի
գրերով
Ժեստերի լեզվով
Միջազգային՝
Charlie
[չառլի]
Մորզեի այբուբենում՝
− · − ·   
Dots
14

Առնչվող գրեր և նշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ć ć • Ĉ ĉ • Č č • Ċ ċ • Ç ç • Ḉ ḉ գրային համակարգերում հանդիպող տարբերակներ
С с կյուրեղյան "էս"
Ц ц կյուրեղյան "ցէ"
Ց ց մեսրոպյան "ցո"
վրացական "ցան"
հռոմեական 100 թիվ
Ցելսիուսի աստիճան
© հեղինակային իրավունքի նշան
¢ սենթի նշան
բրազիլական քրուզեյրոյի նշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հնչում է անգլերեն I seek you (Ես փնտրում եմ քեզ) արտահայտության նման։