Black butler

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Black butler (ճապ.՝ 黒執事 Kuroshitsuji) Յանա Տոբոսոյի 2006 թվականի մանգա։ Սյուժեն կառուցվում է երիտասարդ կոմս Սիել Ֆանտոմհայվի և նրա ծառա՝ դև Սեբաստյանի շուրջը կատարվող իրադարձությունների վրա։ Դրանում բազմաթիվ անգամ հանդիպում են XIX դարի լեգենդներ ու միստիկ իրադադարձություններ, ինչպիսին օրինակ Jack the Ripper-ի պատմությունն է։ 2008թ. հոկտեմբերին տեղի ունեցավ մանգայի հիման վրա նկարահանգած անիմե-սերիալի պրեմիերային ցուցադրությունը։ 2010թ. հուլիսի 1-ին լույս տեսավ անիմեյի 2-րդ սեզոնը, որի մեջ դեպքերը զարգանում են առաջինի[1] սյուժեյի ավարտից 1 տարի և 3 ամիս հետո։

Սյուժեն[խմբագրել]

Դեպքերը զարգանում են վիկտորիական Անգլիայում։ Գլխավոր հերոսն է կոմս Սիել Ֆանտոմհայվը։ Նրա պարտականությունների մեջ է մտնում Թագուհու պաշտպանությունը, պայքարը մաֆիայի դեմ։ Դևի հետ կնքված գործարքի արդյունքում, ըստ որի նա պայմանների կատարումից հետո կխլի կոմսի հոգին, Սիելը ստանում է անթերի սպասավոր և պահապան։ Սեբաստյանը կատարում է իր տիջոց ցանկացած հրամանը և պարտավոր է պաշտպանել Սիելին մահվանից, մինչև որ կկատարի գործարքի պայմանները։

Black butler-ի աշխարհը[խմբագրել]

  • Հրեշտակներ. Ինչպես շատ ստեղծագործություններում, այս անիմեում հրեշտակներ են կոչվում այն էակները, որոնց իրականացնում ես Աստծո կամքը։ Սակայն եթե բազմաթիվ կրոններում հրեշտակներն անսեռ են, ապա Black butler-ում նրանք կարող են փոխել իրենց սեռը, վերամարմնանալ կոջից տղամարդու և հակառակը։ Համապատասխանամաբ՝ հրեշտակի արտաքինը գրեթե չի տարբերվում մարդկայինից, չհաշված մեջ սպիտակ թևերը, որոնք հայտնվում էին նրա մեջքի հետևուն անհրաժեշտության դեպքում։ Բացի այդ՝ այս էակներն իրավունք ունեն փոփոխել մարդկանց հիշողությունները, այսինքն վերագրել նրանց ժապավենը, որի համար նրանք հաճախ օգտվում են քաղվորների գրադարանից վերցված գրքերից։
  • Քաղվորներ. (մանգայում օգտագործվում է նաև սինիգամի անվանումը)՝ մահվան աստվածներ։ Խլում են այն մարդկանց կյանքը, ոտոնք նշված եմ ցուցակներոխմ, որի համար օգտագործում են հատուկ զենք՝ «մահվան գերանդի»։ Այն կարող է ունենալ ցանկացած ձև, բայց պարտադիր պետք է օգտագործման թույլտվություն ունենա։ Սինիգամիների ցուցակում չնշված մարդկանց սպանությունը կամ թույլ չտրված զենքի օգտագործումը խստորեն պատժվում են։ Մարդուն իր զենքով վիրավորելուց հետո քաղվորը աչքի է անցկացնում հարվածից առաջացած վիդեոժապավենի վրայի նրա հիշողությունները և որոշում, թե ինչպեսին էր մարդը կյանքի ընթացքում։ Բացի ժապավենից, անիմեում գոյություն ունի մարդկային հիշողության գրառման մեկ այլ ձև՝ քաղվորների գրադարանի գրքերը, որոնց ինֆորմացիան թարմացվում է ինքն իրեն։ Հրեշտակներն ու որոշ սինիգամիները կարողանում եմ վերագրել դրանք։ Վերջիններս օգտագործում են դրա համար հատուկ Մահվան գրիչներ ու էջանշաններ, որոնք կանգնեցնում են դեպքերի հետագա զարգացումը։ Քաղվորի արտաքին տեսքը չունի հատուկ նշանակություն, սակայն հավաստի է, որ նրանք բոլորն ունեն դեղնա-կանաչ աչեր և հիմնականում կարճատեսության պատճառով ակնոց են դնում։
  • Դևեր. Էակներ, որոնք ունեն գերբնական կարողություններ։ Սնվում են հոգիներով, որոնց հայթայթման համար կան մի քանի ձևեր։ Դրանցից մեկն է՝ ցանկացած մարդու հետ գործարքի կնքումն է, ըստ որի դևը ստանում է նրա հոգին՝ իր կողմից՝ գործարքի պայմանների կատարումից հետո։ Գործարքի կնքման ժամանակ և՛ տերը, և՛ ծառա ստանում են հատուկ կնիք։ Դևերը կարողանում են փոխել արտաքին տեսքը ըստ անհրաժեշտության։
  • Գործարքի կնիքը. Այն գտնվում է դևի ձախ ձեռքին և գործարք կնքած մարդու մարմնի վրա։ Իրենից ներկայացնում է որևէ սիմվոլով շրջաագիծ (յուրաքանչյուր դևի համար յուրահատուկ սիմվոլ)՝ նշան, որը ստիպում է դևին ենթարկվել տիրոջը։ Ունենալով կնիքը՝ դևը նաև միշտ կարող է գտնել տիրոջը, որտեղ էլ նա չլինի։ Անիմեում Սեբաստյանը պարզաբանում է, որ որքան կնիքը մարդու աչքին մոտ է, այնքան ուժեղ է դևի հետ ունեցած նրա կապը, սակայն, ըստ մանգայի՝ «կնիքի ուժն ավելի ուժեղ է, եթե դնել այն ամենաերևացող տեղում», որի մասին խոսում է Սեբաստյանը 62-րդ գլխում։

Կերպարները[խմբագրել]

Ֆանտոմհայվների կալվածքը[խմբագրել]

Սիել Ֆանտոմհայվ (ճապ.՝ シエル・ファントムハイヴ)՝ Ֆանտոմհայվ տոհմի 12-ամյա (ավելի ուշ՝ 13-ամյա) գլխավորողն է։ Ծնվել է 1875 թ. դեկտեմբերը 14-ին։ Նրա ծնողները սպանվել են, իսկ Սիելը ընկավ գաղտնի աղանդի ձեռքը, սակայն հենց մահվանից առաջ կարողացավ գործարք կնքել դևի հետ և փրկվել։ Ծնողներից նա ժառանվել է կալվածքը և խաղալիքներ և քաղցրավենիք արտադրող «Ֆանտոմ» ընկերությունը. այսուհետ նրա պարտականությունների մեջ է մտնում Վիկտորիա թագուհու բոլոր գաղտնի հանձնարարությունների կատարումը։ Միաժամանակ տղան որոնում է իր ծնողներին սպանողներին, որ վրեժխնդիր լինի նրանցից։ Չնայած իր երիտասարդ տարիքին, Սիելն իրեն պահում է մեծ մարդու նման։ Նա շատ սառնարյուն է, անտարբեր և երբեմն ագրեսսիվ, սակայն վեհ է և մշտապես քաղաքավարի։ Ժամանակի ընթացքում նա շատ կապվում է Սեբաստյանի հետ։ Տղայի աջ աչքը կրում է հնգանիստ, որը խորհրդանշում է դիվային գործարքը, այդ պատճառով նա հարկադրված էր սև վիրակապ կրել (շրջապատը համարում է, որ դա աչք չունենալու հետևանք է)։ Հանդիսանում է Եղիզաբեթ Միդլֆորդի փեսացուն։ Երկրորդ սեզոնի վերջում դառնում է դև, որն աչքի վրա հնգանիստ է կրում։

Սեյու՝ Մաայա Սակամոտո

Սեբաստյան Միքաելիս (ճապ.՝ セバスチャン・ミカエリス)՝ Սիելի ծառան և թիկնապահը, գերազանց կատարում է այս երկու պարտականությունները։ Հմտացած է ցանկացած գործունեության տեսակի մեջ և ունի գերբնական կարողություններ։ Դրանց առկայությունը բացատրվում է նրանով, որ Սեբաստյանն իրականում դև է, որը ժամանակնից Սիելի հետ գործարք է կնքել և որը հույս ունի վերջին հաշվով խլել նրա հոգին։ Հենց նա է նախաձեռնել Եվրոպայում Սև Մահվան տարածումը, հավանաբար մասսայապես կլանել դժբախտների հոգիները։ Չնայած, ինչպես նշում է ինքը՝ Սեբաստյանը, նա հոգնել է իր նախկին կյանքից, այդ պատճառով Սիելի հոգին իր համար առավել կարևոր էր։ Նրա ձախ ձեռքին կարելի է տեսնել շրջանագծի մեջ հնգանիստը՝ գործարքի նշանը։ Նրա դիվային տեսքը անհայտ է, մարդկային կերպարն իրենից ներկայացնում է բարձրահասակ, սևամազ մի երիտասարդ, որը կրում է ֆրակ։ Նրա սիրելի արտահայտություններից են՝ «Ես և՛ դև եմ, և՛ ծառայապետ», «Պարզապես ես դիվայնորեն լավ ծառայապետ եմ» և «Ո՞վ, եթե ոչ Ֆանտոմհայվների ընտանիքի ծառայապետը կհաղթահարի դա»։ Սիրում է կատուներին և ատում է շներին, անի որ դրանք նվիրված են և կատարում են այն ամենն- ինչ իրենց հրամայում ես։ Սիելը դևին տվել է Սեբաստյան անումը հենց ի պատիվ իր հանգուցյալ շան։ Չնայած, որ Միքաելիսն աշխատում է Սիելի մոտ իր հոգու համր, նա տղային վերաբերվում է ինչպես կրտսեր եղբորը և նվիրված է նրան մինչ հոգու խորքը։ 2-րդ սեզոնի 11-րդ սերիայում Սիելը հրամայում է Սեբաստյանին իրեն ծառայել այնքան ժամանակ, մինչ նա կկլանի նրա հոգին, սակայն նա չի կարող դա անել, քանի որ ավելի ուշ Սիելը վերափոխվում է դևի, որի պատճառով Սեբաստյանը հարկադրվում է Սիելին ծառայել հավետ։

Սեյու՝ Դայսուկե Օնո

Մեյլին (ճապ.՝ メイリン)՝ Ֆանտոմհայվների կալվածքում անհաջող մի աղախին։ Սաստիկ հեռատեսության պատճառով ակնոց է կրում (սերիաներից մեկում հրացանի վրայից հանում է օպտիկական նշանոցը, քանի որ առանց դրա ավելի լավ է տեսնում թիրախը)։ Կտրականապես հրաժարվում է հանել կամ փոխել ակնոցը, քանի որ դրանք նվեր է ստացել Սիելից աշխատանքի առաջին օրը։ Թուլություն ունի ամեն տեսակի առեղծվածների հանդեպ։ Անցյաում՝ կիլլեր։ Աշխատանքի ընդունվել է Սեբաստյանի որոշմամբ, ինչպես նաև այս եռյակի մյուս անդամները։ Անտարբեր չէ Սեբաստյանի հանդեպ։

Սեյու՝ Էմիրի Կատո

Ֆիննիան (ճապ.՝ フィニアン) կամ Ֆիննի՝ այգեպան, որը այգեգործության մասին ընդհանրապես պատկերացում չունի։ Ֆիննին գերմարդկային ուժի տեր է։ Նրա վրա փորձեր են կատարվել ֆիզիկական ուժի մեծացման ուղղությամբ, որից հետո նա կարողանում է փախչել այդտեղից և աշխատանքի ընդունվել Սեբաստյանի կողմից։

Սեյու՝ Յուկի Կադզի

Բարդրոյ (ճապ.՝ バルドロイ) կամ Բարդ՝ Ֆանտոմհայվ տոհմի խոհարարը։ Շատ բարի է։ Խոհարարության մեջ հաճախ օգտագործում է դինամիտ և այլ պայթուցիկ զենքեր, քանի որ չափազանց անհամբեր է։ Որպես արդյունք՝ նրա մոտ հազվադեպ է ստացվում ուտելու բան պատրաստել։ Անցյալում զինվորական էր և իր վերջից ճակատամարտի ժամանակ միակ կենդանի մնացածն է եղել, քանի որ գիտակցել է ընտրված մարտավարության վտանգավորությունը և կարողացել է փրկվել, որից հետո աշխատանքի է ընդունվել Սեբաստյանի կողմից։

Սեյու՝ Հիրոկի Տոտի

Տանակա (ճապ.՝ タナカ)՝ մի ինքնամփոփ տնտեսվար։ Առեղծվածային կերպով փրկվել է կալվածքում բռնկված հրդեհի ժամանակ, որի ժամանակ էլ հենց զոհվել են Սիելի ծնողները։ Հազվադեպ է խոսում ուրիշների հետ, գրեթե միշտ կանաչ թեյ է խմում։ Ինքնամփոփ վիճակից դուրս է գալիս հանգուցային պահերի ժամանակ, որպեսզի դիտողին հասցնի կարևոր պատմական իրողություննետ, կամ երբ օգնում է Սեբաստյանին կամ մյուսներին։ Միայն այդ ժամանակ նորմալ տեսք է ընդունում, մնացած ժամանակ ներկայացվում է չիբի տեսքով։ Անիմեում օրագիր է վարում, որի մեջ գրի է առնված Ֆանտոմհայվների ընտանիքի պատմության կարևոր դեպքերի մեծ մասը։

Սեյու՝ Սյունձի Ֆուձիմուռա

Պլուտո (ճապ.՝ Pluto)՝ անիմեյի հերոս, դիվային շուն հսկայական չափերի։ Կարողանում է բոց ժայթքել։ Երբ որ անհանգիստ է, մարդու է վերածվում բայց շարունակում է իրեն պահել շան նման։ Պլուտոյին իր նպատակներով օգտագործում էր Անժելան։ Նրա հրամանով շունը կատարում էր ամեն ինչ։ Հետագայում նրան իր մոտ է վերցնում Սիելը, սակայն լսում է շունը միայն Սեբաստյանին ու Ֆիննիին, որոնց շատ կապված է։ Հենց Պլուտոն է առաջացնում Լոնդոնյան հրդեհը, որը ցուցադրվում է անիմեյի 1-ին սեզոնի վերջից սերիաներում, չնայած արել է դա միմիայն գիտակցությունը կառավարող վզկապի պատճառով։ Սպանվում է Բարդի, Ֆիննիի ու Մեյլինի կողմից Սիելի հրամանով։

Սեյու՝ Տակաֆումի Յամագուտի

Եղիզաբեթ Միդլֆորդ (ճապ.՝ エリザベス・ミッドフォード) մարկիզուհի Ֆրենսիս Միդլֆորդի դուստրը, Սիելի հարսնացուն, ինչպես նաև նրա ազգականը։ Նա կենսուրախ ու լավատես խառնվածքի տեր աղջիկ է։ Եղիզաբեթը Սիելին գիտեր դեռ մանկուց։ Փորում է հոգ տանել նրա մասին, անում է այն ամենն, ինչ իր ուժերում է, կոմսի ժպիտը տեսնելու համար։ Աղջիկը մշտապես Սիելին խնդրում է իրեն «Լիզզի» դիմել։ Նա նաև սիրում է «պուպուշ» բաներ։ Սիելը նրա մեջ տեսնում է կարևոր ընկեր և օրիորդ, որին պետք է պաշտպանի, այդ պատճառով նա ասում է, որ այլևս չի ուզում նորից կորցնել որևէ կարևոր բան։ Սերիաներից մեկում խամաճիկ է դառնում։ Առկա է անիմեի մի մասում։

Մանգայում իր և Սիելի մահվան վտանգի առջև իրեն դրսևորում է որպես Բրիտանիայի ասպետների առաջնորդ արկիզ Ալեքսիս Լեոն Միդլֆորդի և ռազմատենց մարկիզուհի Ֆրենսիս Միդլֆորդի իսկական դուստր։ Հմտորեն տիրապետում է սրին, կարող է կռվել ինչպես մեկ, այնպես էլ երկու սրերով։ Մի վայրկյանում կարող է ոչնչացնել մեծ քանակությամբ թշնամիներ։ Երբեք չի ցուցադրել իր այդ կողմը Սիելին, քանի որ ուզում էր, որ նա իրեն «պուպուշ» համարի։

Սեյու՝ Յուկարի Տամուրա

Տրանսի կալվածքը[խմբագրել]

Ալոիս Տրանսի (ճապ.՝ アロイス・トランシ) (իսկական անունը՝ Ջիմ ՄաքՔեն)՝ անիմեի 2-րդ սեզոնի ամենակարևոր կերպարներից մեկը՝ Սեբաստյանից ու Սիելից հետո, երկրորդ դև-ծառայապետի՝ Կլոդ Ֆաուստուսի, տերը։ Գործարքի կնիքը կրում է լեզվի վրա։ Իրենց իսկական ծնողների մահից հետո Ջիմն ու իր կրտսեր եղբայր Լուկան ապրում էին խուլ մի գյուղում։ Ջիմն ատում էր իր գյուղի բոլոր բնակիչներին, և նրան գոհացնելու համար Լուկան գործարք է կնքում Հաննայի հետ, ըստ որի սպանվեցին գյուղի բոլոր բնակիչները, բացառությամբ Լուկային մեղկացող մի մարմնավաճառուհու։ Գործարքի կատարումից հետո Լուկան մահանում է, և Ջիմը մնաց միայնակ։ Ավելի ուշ Ջիմին և մի քանի տղաներին բերում են ծեր կոմս Տրանսիի՝ Թագուհու Սարդի, կալվածք։ Տղաներից մեկը Ջիմին պատմում է այն մասին, թե ինչպես փերի կանչել։ Ջիմը կատարում է այն ամենն, ինչ անհրաժեշտ էր, բայց փերիի փոխարեն հայտնվում է դև Կլոդ Ֆաուստուսը, որի հետ Ջիմը գործարք է կնքում։ Ժանտախտի համաճարակի բռընկումից հետո կալվածքում բոլոր գերիներից կենդանի է մնում միայն Ջիմը, որը տրվել էր ծեր Տրանսիին։ Նա տղային հռչակում է իր որդի և տալիս Ալոիս Տրանսի անունը, որին առևանգել էին վաղ մանկությունում։ Երբ ծերուկը մահանում է, Ալոիսը դառնում է նրա ժառանգորդը։ Տղան շատ միայնակ է և սիրո կարիք ունի։ Նա շատ կապված է Կլոդին, սակայն վերջինիս համար հանդիսանում է միայն նպատակին հասնելու միջոց։ Կլոդ Ֆաուստուսը սպանում է Ալոիսին 8-րդ սերիայում և նրա հոգին փակում իր տիրոջ մատանու մեջ։ Երբ Կլոդը մատանին հագցնում է Սիելի մատին, Ալոիսը Հաննայի և նրա աչքի միջոցով, որը կինը կուլ էր տվել, տիրանում է Սիելի մարմնին։ 11-րդ սերիայում Հաննայից իմանում է ճշմարտությունն ու նրանց գործարքի մասին։ 12-րդ սերիայում Սիելի մարմնի շնորհիվ Հաննայի հետ գործարք է կնքում և խնդրում կատարումից հետո Սիելին դև դարձնել, որպեսզի նրա հոգին ոչ ոչ չստանա։

Սեյու՝ Նանա Միձուկի

Կլոդ Ֆաուստուս (ճապ.՝ クロード・ファウスタス)՝ Ալոիս Տրանսիի դև-ծառայապետը։ Ի տարբերություն Սեբաստյան Միքաելիսի՝ դևի սիմվոլն է սարդը։ Նա ունի այն բոլոր կարողությունները, ինչ Սեբաստյանը, բայց նաև կարողանում է ստեղծել սարդոստայնի թելեր, որոնք կարող են կտրել ամենաամուր պողպատն անգամ։ բացի այդ նա ունի նաև հինավուրց դիվային մի սուր, որն իր տիրոջը տալիս է հավելյալ կարողություններ, օրինակ այդ սրով պատճառած վերքերը երբեք չեն ապաքինվի։ Սուրը պահվում է Հաննայի մարմնում։

Բացի այդ ցանկանում է ստանալ Սիելի հոգին։ 2-րդ սեզոնում պարզաբանվում է, որ Կլոդն առևանգել է Սիելի հոգին, երբ Սեբաստյանն ուզում էր կլանել այն (Սեբաստյանի կնիքով ձեռքը կտրել էր Անժելան և նրա ու Սիելի գործարքը ժամանակավորապես խզված էր)։ 12-րդ սերիայում սպանվեց Սեբաստյան Միքաելիսի կողմից սիվային սրի միջոցով։

Սեյու՝ Տանահիրո Սակուրաի

Հաննա Անաֆերոուզ (ճապ.՝ ハンナ・アナフェローズ)՝ Ալոիս Տրանսիի դև-սպասուհին։ Արտաքինից բարձրահասակ թուխ մաշկով ճերմակ երկար հյուսով երիտասարդ կին է։ Ալոիսը հենց 1-ին սերիայում հանում է նրա աչքը (սակայն սեզոնի ավարտին կինը հանում է վիրակապը և պպարզվում է որ աչքը իր տեղում է։ Դա Ալոիս Տրանսիի աչքն է)։ Հաննան տիրապետում է մի տարօրինակ երաժշտական գործիքի՝ ապակյա հարմոնիկայի, որը կարող է կառավարել մարդու ենթագիտակցությունը։ 7-րդ սերիայում պարզվում է, որ նա տիրապետում է հրազենին և հրաշալի գործածում է գնդացիրը։ Նրա գործարքի սիմվոլն է երկնագույն վարդը։ Շատ էր սիրում Լուկային և նրա եղբորը։ 2-րդ սեզոնի 12-րդ սերիայում գործարք է կնքում և դրա սիմվոլը գտնվում էր հանած աչքի վրա։ Գործարքի կատարումից հեոտ Սիելին դարձնում է դև։ նա գտնում է Կլոդի մարմինը, պառկում նրա կողքին և խեղդվում ջրի մեջ։

Սեյու՝ Այա Հիրանո

Եռվորյակներ (Թոմպսոն, Թիմբեր և Կանտերբերրի)՝ խորհրդավոր եռվորյակներ, որոնք մտածում են մի ընդհանուր գիտակցությամբ։ Տիրապետում են սառը զենքին։ Նույնպես աշխատում են Տրանսի ընտանիքի կալվածքում։ Հանդիսանում են դևեր։ Հաննայի ենթականերն էին։ Այն բանից հետո, երբ Կլոդի հրամանով հարձակվեցին Սեբաստյանի վրա, նրանց բռնեցին և սպանեցին Միքաելիսն ու Սատկլիֆֆը։

Սեյու՝ Կենյիտի Սուձումուրա

Սինիգամիներ[խմբագրել]

Ձեռնարկիչ (ճապ.՝ Undertaker)` առասպելական քաղվոր պաշտոնաթողության մեջ: Թաղման բյուրոյի տնօրեն: Շատ տարօրինակ արտաքին ունի: Սիրում է ոսկորների տեսքով բլիթներ: Օգնել է Jack the Ripper-ի դեպքի հետաքննության մեջ: Գումար չի վերցնում, սակայն ինֆորմացիա տրամադրում է միայն այն բանից հետո, որ իրեն լավ կծիծաղեցնեն: Անիմեյում՝ Քաղվորների բարձրագույն ղեկավարներից մեկը, ունի վարդագույն էջանշան, որպեսզի կանգնեցնի ժամանակն ու փոփոխի դեպքերը: Նա է կայացրել Ռոբին Հուդի դատավճիռը և դժոխքի դատապարտել Մարիա Անտուանետտային: Մանգայում՝ Հետաքրքրությունից ելնելով մասնակցել է մահացածներին վերակենդանացնելու՝ Ավրորա միության նախագծին: «Campania» նավում մղված ճակատամարտի ժամանակ (Սեբաստյանի, Գրելլի և Նոքսի դեմ) բացահայտում է իր Սինիգամիի էությունը (դեղնա-կանաչ աչքերն ու մահվան գերանդին)։ Վերակենդանացնում էր մահացածներին՝ շարունակելով նրանց կյանքի ժապավենները, սակայն արդյունքում ստացավ միայն զոմբիներ։ Կարողացել է լուրջ վիրավորել Սեբաստյանին և տեսնել նրա՝ որպես ծառայապետի, կյանքի մի մասը (Սիելի հետ գործարքի կնքումից մինչև Սիելի՝ Կոմս հռչակումը)։ Սյուժեի այդ մասի ավարտին նա խնդրում է Սիելին պահպանել իր հուղարկավորման մեդալիյոնները, ասելով, որ դրանք իր համար գանձ են, թափահարում է իր գերանդիով, և նավը երկու կեսի է բաժանվում և խորտակվում։ Ձեռնարկիչը չքվում է։ Սեբաստյանն ասում է, որ եթե Սիելը պահի այդ մեդալիյոնները իր մոտ, ապա անպայման կհանդիպի սիմիգամիին, իմանալու համար, թե ինչու համար է նա արել այդ ամենը։ Ինչ-որ կերպ կապված է Սիելի տատիկի՝ Կլոդիա Ֆանտոմհայվի հետ, որը Ձեռնարկիչի համար շատ թանկ էր։

Սեյու՝ Դձունյիտի Սուվաբե

Գրելլ Սատկլիֆֆ (ճապ.՝ グレル・サトクリフ)՝ կարճ ժամանակով Մադամ Ռեդի ծառայապետը, Քաղվոր։ Չնայած մասնագիտական էթիկային, օգտվում է քաղվորի չընդունված գերանդիից։ Ծառայապետի դերում ուներ մուգ շագանակագույն մազեր՝ կարմիր ժապավենակապով կապված և կրում էր կլոր ակնոց։ Ընդունելով իր իրական կերպարանքը՝ թափթփված ալ կարմիր մազեր, աստիճանաձև ճակատի վրա ընկած սանրվածք, սուր ատամներ, փոխել է ակնոցը ավելի բարդ հնգակյունի ձև ունեցող կարմիր շրջանակով ակնոցի։ Համագործակցում էր Մադամ Ռեդի հետ, իր հետ հավասար կատարելով Jack the Ripper-ի դերը։ Ըստ իր բառերի, նա սպանության է գնացել նույն գաղափարներից դրդված, ինչ Անգելինա Դյուլեսը։ Մանգայում ունի հպարտ, եսասեր բնավորություն։ Գիտի իրեն գինը, չափազանց դաժան է։ Հանդիսանում է Միքաելիսի մշտական հակառակորդը։ Անիմեյում՝ անիմեի գրեթե ամբողջ ընթացքում իրեն դրսևորում է որպես մեծ երեխա։ Միամիտ ու պարզամիտ է, հեշտությամբ է վստահում մարդկանց։ Անպարկեշտ արտահայտություններ է օգտագործում և անպարկեշտ գործողություններ է կատարում, ինչով հաճախ առաջացնում է շրջապատի զարմանքն ու բացասական կարծիքը։ Հպարտ է, նեղացկոտ և տաքարյուն, երբեմն ցուցաբերում է մեծ դաժանություն։ Սիրում եմ ամենուր գնալ Սեբաստյանի հետևից, որի հանդեպ անտարբեր չէ, ինչից և օգտվում է դևը իր նպատակներին հասնելու համար։ Մանգայում նա փոքր-ինչ այլ է։ Միշտ ընկնում է վտանգավոր և անիմաստ իրավիճակների մեջ, սակայն միշտ դրանցից դուրս է գալիս ողջ և առողջ։

Սեյու՝ Ձյուն Ֆուկույամա

Ուիլյամ Թի Սպիրս (ճապ.՝ ウィリアム T · スピアーズ)՝ սինիգամի, զբաղեցնում է բարձր պաշտոն։ Ըստ «The Tale of William the Reaper» ՕՎԱ-յի պարզվում է, որ ընդունվել է «Մահ բերողներ» կազմակերպությունը Գրելլ Սատկլիֆֆի հեր միաժամանակ։ Եղել է քաղվոր դառնալու գլխավոր քննության ժամանակ նրա զուգընկերը։ Անիմեյում միշտ օգնում է Գրելլին դուրս գալ տհաճ իրավիճակներից՝ կապված աշխատանքի հետ կապված։ Սատկլիֆֆը նրա հանդեպ անտարբեր չէ։ Ատում է Սեբաստյան Միքաելիսին։ Ունի զուսպ բնավորություն, չնայած դժգոհության հաճախակի արտահայտմանը։ Շատ պատասխանատու է վերաբերվում իր աշխատանքին։ Նրա գերանդին երկկողմանի սեկատոր է, որը կարող է երկարել անսահմանափակ երկարությամբ։

Սեյու՝ Նորիակի Սուգիյամա

Ռոնալդ Նոքս (ճապ.՝ ロナルド ノックス)՝ սինիգամի, որն աշխատում է Ուիլյամ Թի Սպիրսի մոտ։ Ունի ուշանալու սովորություն, ինչը շատ նյարդայնացնում է իր վարչին, չնայած ցանկություն է հայտնում քրտնաջան աշխատելու։ Բացի այդ հանդիսանում է Գրելլ Սատկլիֆֆի ենթական և հարգում է նրան (մանգայում)։ Կիրառում է գերանդի-խոտհնձիչ։ Սիրում է աշխատանքից հետո շփվել կադրերի բաժնից աղջիկների հետ։ Ատում է արտաժամյաներ վերցնել։

Սեյու՝ Կենյիտիրո Օհասի

«Նոյան տապան» կրկես[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]