Baila el Chiki-chiki

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Baila el Chiki-chiki
Եվրատեսիլ 2008-ի երգ
ԵրկիրԻսպանիա
Երգիչ(ներ)Ռոդոլֆո Չիկիլիկուատրե
ԼեզուԻսպաներեն
Լեզուներիսպաներեն
անգլերեն
Երգահան(ներ)Ռոդոլֆո Չիկիլիկուատրե և Ընկերներ[1]
Բառերի հեղինակ(ներ)Ռոդոլֆո Չիկիլիկուատրե և Ընկերներ
Արդյունքներ
Եզրափակչի արդյունք16
Եզրափակչի միավորներ55
Ներկայանալու ժամանակագրություն
◄ I Love You Mi Vida (2007)   
La noche es para mí (2009) ►

«Baila el Chiki-chiki» (անգլ.՝ "Dance the Chiki-chiki"), Ռոդոլֆո Չիկիլիկուատրեի կատարմամբ Իսպանիայի երգը Բելգրադում (Սերբիա) կայացած Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում[2]։ Երգի բառերի հեղինակներն են Ռոդոլֆո Չիկիլիկուատրեն և Ընկերները[1]։ Երգը միանգամից մասնակցել է մրցույթի եզրափակիչ փուլին և հավաքած 55 միավորով գրավել է 16-րդ հորիզոնականը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի չորս քայլերը
1 2
Brikindans Crusaíto
3 4
Maiquelyason Robocop

Երգն իրենից ներկայացնում էր ռեգետոն ժանրի երաժշտություն, որը լի էր Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին, Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսին և Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյին ուղղված կատակներով և մեջբերումներով[3]։ Սակայն երգի բառերը ենթարկվել են փոփոխման, քանի որ Եվրոպական հեռարձակողների միությունը չի թույլատրում այնպիսի երգերի մասնակցությունը մրցույթին, որոնց մեջ կան քաղաքական ակնարկներ։

Երգի վերջնական տարբերակն[4][5] ներառում է ակնարկներ հայտնի իսպանացիների (Ֆեռնանդո Ալոնսո, Խավիեր Բարդեմ, Անտոնիո Բանդերաս, Պեդրո Ալմոդովար, Պաու Գասոլ), 1995 թվականի իսպանական «La Macarena» երգի, Մայքլ Ջեքսոնի և Ռոբոկոպի մասին։

Հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ շքերթ (2008) Զբաղեցրած
հորիզոնականը
Հունաստան Հունաստան (Digital Singles Chart)[6] 1
Իսպանիա Իսպանիա (Download Chart)[7] 1
Իսպանիա Իսպանիա (Original Ringtones Chart)[7] 1
Շվեդիա Շվեդիա (Singles Chart)[8] 12
Ֆրանսիա Ֆրանսիա (Singles Chart) 20

Հիթ շքերթները տարվա ավարտին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ շքերթ (2008) Զբաղեցրած
հորիզոնականը
Իսպանիա Իսպանիա (PROMUSICAE)[9] 4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Երգը Եվրատեսիլի պաշտոնական կայքում
  2. Ռոդոլֆո Չիկիլիկուատրեի ելույթը
  3. Երգի սկզբնական տարբերակ
  4. Baila el Chiki Chiki, երգի վերջնական տարբերակը (տեսահոլովակ)
  5. Baila el Chiki Chiki, երգի վերջնական տարբերակը
  6. «Greek Digital Singles Chart». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
  7. 7,0 7,1 Official Downloaded Music List (Week 21/2008) PDF(չաշխատող հղում)
  8. Swedish Singles Chart
  9. «TOP 50 CANCIONES ANUAL 2008» (PDF). Promuiscae.es. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 20-ին. (իսպ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]