Alpha TV

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Alpha TV»
Երկիր {{{2}}} Հունաստան Սալոնիկ
Հեռարձակման գոտի {{{2}}} Հունաստան ԵվրոպաԵվրոպա
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Flag of Canada.svg Կանադա
{{{2}}} Ավստրալիա
Լեզու հեռարձակման հուներեն
Հեռարձակման սկսման թվական 1993
Նախկին անվանում Skai TV
Հիմնադիր Արիստիդ Ալաֆուզոս
Սեփականատեր RTL Group (66,6%)
Դիմիտրիս Կոնտոմինաս (34,4%)
Վեբ-կայք http://www.alphatv.gr/Home.aspx

Alpha TV (Ալֆա ԹիՎի), հունական մասնավոր հեռուստաալիք, հիմնվել է գործարար Արիստիդ Ալաֆուզոսի կողմից 1993 թվականին «Skai TV» (հուն.՝ ΣΚΑΪ TV) անվանումով։ Ի տարբերություն այլ մասնավոր հեռուստաալիքների, նոր ալիքը ուներ մարզական և լրատվական ուղղվածություն, դառնալով Mega Channel և ANT1 հեռուստաալիքների գլխավոր մրցակիցը։ Սակայն ալիքը սպասված հաջողությունը չունեցավ, և 1999 թվականին վաճառվեց գործարար Դիմիտրիս Կոնտոմինասին։ Նոր սեփականատերը սկսեց թարմացումների գործընթացը, 2000-ին վերանվանեց անվանումը «Alpha TV»-ի։ Հեռարձակման ծրագիրը սկսվեց ուղղվել 45 տարեկաններից բարձր հեռուստադիտողների համար։ Նաև սկսվեց արբանյակային հեռարձակում դեպի Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա և Օվկիանիա։ Բարեփոխումների շնորհիվ հեռուստաալիքը Հունաստանի հեռուստաշուկայում զբաղեցրեց երրորդ տեղը[1]։ 2008 թվականին Դիմիտրիս Կոնտոմինասը հեռուստաընկերության բաժնետոմսերի մեծ մասը վաճարեց լյուքսեմբուրգյան «RTL Group» մեդիահոլդինգին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել]