Airbus
Airbus-ը Եւրոպական օդանաւաշինական ընկերութիւններէն մէկն է։ Ան մօտաւորապէս 50 000 աշխատող ունի 4 եւրոպական երկիրներու մէջ՝ Ֆրանսայի, Գերմանիայի, Իսպանիայի և Միացեալ Թագաւորութիւնի մէջ։
Airbus-ին օդանաւները կը շինուին Ֆրանսա, Թուլուզ քաղաքին մէջ A320, A330, A340 և A380 սաւառնակներուն համար, և Գերմանիա A318, A319 և A321-ուն համար։
2003-էն իվեր Airbus-ը իր Ամերիկեան Boeing մրցակիցէն աւելի օդանաւ ծախեց։ Այսօր Airbus-ը 4 231 օդանաւ յանցնած է 250 հաճախորդի։
Բովանդակություն |
Պատմութիւն [խմբագրել]
1970-ին ԵՎրոպական օդանաւ շինողները իրար միացան Ամերիկեան մրցանքին հակասելու հանար։ Այդպէս կազմուեցաւ «Airbus Industrie» ընկերութիւնը որ աւելի յաճախ կոչուած է «Airbus»։
2003-ին Airbus-ը սկսաւ Boeing-էն աւելի օդանաւ ծախել։ Մասնագէտները ըսին որ Airbus-ին օդանաւները նոր մեքենաներ ունին որ Boeing-ը չունի։
Դեկտեմբեր 5-ին Airbus-ը և China Aviation Supplies-ը իրարու հետ համաձայնեցան 150 Airbus A320 գնելու համար։ Այս 8 միլիառնոց ապսպրանքը ամենէ մեծն է որ Airbus-ը արձանագրած է։
Airbus-ին շինած օդանաւները [խմբագրել]
Airbus-ը կը շինէ 9 տեսակ օդանաւ՝
- A300-ը, որ 1972-ին սկսաւ թռչիլ։ 2 շարժական ունի։ Բաւական մեծ օդանաւ մըն է որ 2 միջանցք ունի։ Airbus-ը այլևս այս օդանաւը չի շիներ, որովհետև A330-ը իր տեղը առաւ։
- A310-ը, որ քիչ մը աւելի պզտիկ A300 մըն է։ Այս օդանաւը 1982-ին շինուեցաւ բայց հիմա A300-ին պէս, այս սաւառնակը չի շինուիր, աւելի նորերը իրեն փոխարինեցին։
- A320-ը, որ միջակ օդանաւ մըն է։ Այս օդանաւը ունի 2 շարժիչ բայց միայն մէկ միջանցք կայ մէջը։ Նոյն ընտանիքին մէջ կան A319-ը և A318-ը որոնք A320-էն աւելի պզտիկ են և A321-ը որ ընտանիքին ամենէ մեծն է։
- A330-ը որ մեծ օդանաւ մըն է։ Ունի 2 շարժիչ և 2 միջանցք։ Առաջին թռիչքը ըրաւ 1992-ին։
- A340-ը որ A330-ին նոյն ընտանիքէն է բայց աւելի հեռու կրնայ երթալ։ A330-ին հակառակ ձևով, A340-ը ունի 4 շարժիչ բայց նոյնպէս 2 միջանցք։
- A380-ը որ աշխարհի ամենէ մեծ ճամբորդական օդանաւն է։ Ունի 4 շարժիչ և 2 միջանցք իր 2 յարկերուն վրայ։ Առաջին ընկերութիւնը որ պիտի Airbus A380 ստանայ պիտի ըլլայ Singapore Airlines-ը որ արդէն ունի Airbus A340։
Airbus-ը կ'աշխատի նոր օդանաւի մը վրայ, A350-ը։ Այս օդանաւը հիմակուաններէն աւելի հանգիստ պիտի ըլլայ և ամեն մարդ պիտի ունենայ անձնական հեռատեսիլ իր աթոռին վրայ։ Air Europa-ն առաջին ընկերութիւնը եղաւ Airbus A350 ապսպրելու։
Աշխարհին վրայ, անենէ շատ Airbus օդանաւ ունեցող ընկերութիւնը Air France-ն է։ Հայկական Արմավիան ունի Airbus A319 և Airbus A320 օդանաւներ։
Ապսպրանքներ [խմբագրել]
Հոս կարելի է տեսնել Airbus-ին ծախած օդանաւները Boeing-ին համեմատ՝
Նկարներ [խմբագրել]
- Airbus
-
Եկրորդ A380-ը գործարանի մոտ Համբուրգում:
Համացանց [խմբագրել]
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Airbus կատեգորիայում։ |
