Age of Mythology

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Age of Mythology
ՄշակողEnsemble Studios
ՆախագծողԲրյուս Շելի
ՀրատարակիչMicrosoft Game Studios
MacSoft
ԴիստրիբյուտորSteam
Միջերեսի լեզուանգլերեն[1], ֆրանսերեն[1], իտալերեն[1], գերմաներեն[1], իսպաներեն[1], ճապոներեն[1], կորեերեն[1] և ավանդական չինարեն[1]
ԿոմպոզիտորՍթիվեն Ռիփի[2] և Kevin McMullan?
Սերիայի մասAge of Mythology?
ՎայրՆորվեգիա, Հունաստան, Եգիպտոս, Ատլանտիդա և Պաղեստին
Թողարկման թվականՀոկտեմբերի 30, 2002 (ՀԱ)[3]
Նոյեմբերի 11, 2002 (Ե)[3]
ՊլատֆորմներWindows, մաքՕՍ և Classic Mac OS
ԺանրԻրական ժամանակի ստրատեգիա
Խաղի ռեժիմՄիակառավարելի, համացանցային խաղ
Տարիքային
վարկանիշներ
ESRB`
PEGIPEGI 12
USKUSK 12
ESRBESRB T
ԿրիչCD-ROM, թվային բաշխում և CD
Կառավարումստեղնաշար
🌐ageofempires.com/aom.aspx
 Age of Empires Վիքիպահեստում

«Age of Mythology» (թարգմանաբար՝ «Դիցաբանության դարաշրջան»), «Microsoft Game Studios» խաղաստեղծ ստուդիայի կողմից հրատարակված իրական ժամանակաշրջանի ռազմավարական վիդեոխաղ՝ հիմնված դիցաբանության վրա։ Հյուսիսային Ամերիկայում խաղը լույս է տեսել 2002 թվականի հոկտեմբերի 30-ին, իսկ Եվրոպայում՝ մեկ շաբաթ անց[4]։

Հանդիսանում է մեծ հաջողություն գրանցած «Age of Empires» խաղաշարերի սպինոֆը և ներշնչված է ոչ թե իրական պատմական իրադարձություններով, այլ հունական, եգիպտական և սկանդինավյան առասպելներով ու լեգենդերով[5]։

Խաղի գլխավոր հերոսը Ատլանտիդայի ծովակալ Արկանտոսն է, ով հայրենիքի պաշտպանության համար ճանապարհորդում է Հունաստանի, Եգիպտոսի և Սկանդինավիայի տարածքներով և պայքարում չար ուժերի դեմ[6]։

Խաղը կոմերցիոն մեծ հաջողություն է արձանագրում և թողարկումից չորս ամիս անց և ունենում ավելի քան մեկ միլիոն օրինակի վաճառք[7]։ Բացի շուկայական հաջողությունից, խաղը դրական ընդունելության է արժանանում քննադատների շրջանում։ 2003 թվականին թողարկվում է խաղի լրացումային փաթեթը՝ «Age of Mythology: The Titans» անվանմամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Steam — 2003.
  2. Age Of Mythology (Original Soundtrack) — Stephen Rippy and Kevin McMullan — 2023.
  3. 3,0 3,1 «Տեղեկություն «Age of Mythology»-ի մասին, MobyGames». «MobyGames». Վերցված է 2007 թ․ հուլիսի 20-ին.
  4. «Տեղեկություն «Age of Mythology»-ի մասին, MobyGames». «MobyGames». Վերցված է 2007 թ․ հուլիսի 20-ին.
    Նոյեմբերի 11, 2002 (Ե)
  5. ««Age of Mythology»-ում առկա քաղաքակրթությունները». «MacGamer.net». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 11-ին.
  6. Ֆահի, Ռոբ (2002 թ․ դեկտեմբերի 10). «Age of Mythology». «Eurogamer». Վերցված է 2007 թ․ մայիսի 26-ին.
  7. ««Age of Mythology»-ն դառնում է պլատինե՝ ունենալով ավելի քան 1 միլիոն օրինակի վաճառք». «Microsoft PressPass». Վերցված է 2007 թ․ հուլիսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]