A-ն շրջանի մեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է A շրջանի մեջից)
A-ն շրջանի մեջ նշանը գործածվում է որպես անարխիզմի նշան

A-ն շրջանի մեջ կամ Լատինական A-ն շրջանի մեջ (, ),, տպագրական խորհրդանշան, որը լայնորեն օգտագործվում է անարխիստների և նրանց համակիրների, նրանց գաղափարները կիսողների կողմից։ 21-րդ դարի սկզբներին համարվում էր ԱՄՆ-ի երրորդ բանակի խորհրդանշանը։ Այն իրենից ներկայացնում է լատինատառ A, որը կաղապարված է շրջանագծի մեջ։ Ներկայումս այն դիտարկվում է որպես անարխիզմի խորհրդանշաններից մեկը։ Գրող և փիլիսոփա Պիտեր Մարշալը նշում է, որ նշանը խորհրդանշում է հետևյալ ասացվածքը՝ «Անարխիան կարգապահություն է» (անգլ.՝ Anarchy is Order, գերմ.՝ Anarchie ist Ordnung և այլն)[1]։

Անարխիստական մշակութային խորհրդանշանները փոփ մշակույթում սկսել են գերակշռել 21-րդ դարասկզբից՝ մրցակցելով հակագլոբալացման շարժման հետ[2]։ Պանկական ենթամշակույթը նույնպես սերտ առնչություն ունի անարխիստական խորհրդանշանների հետ[3]։

ԱՄՆ-ի երրորդ բանակի խորհրդանշանը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Marshall, Peter. Demanding the Impossible. Fontana, London. 1993. p. 558
  2. Williams, Leonard (September 2007). «Anarchism Revived». New Political Science. 29 (3): 297–312. doi:10.1080/07393140701510160. S2CID 220354272.
  3. Gordon, Uri (February 2007). «Anarchism reloaded». Journal of Political Ideologies. 12 (1): 29–48. doi:10.1080/13569310601095598. S2CID 216089196.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]