ABC (ծրագրավորման լեզու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svgԱյս հոդվածը ABC ծրագրավորման լեզվի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք ABC (այլ կիրառումներ)։
ABC

Նմուշը

իմպերատիվ, գործընթացային, կառուցվածքային

Կատարման ձև

ինտերպրետացվող, կոմպիլյացվող

Առաջացել է

1987

Հեղինակ(ներ)

Leo Geurts, Lambert Meertens, Steven Pemberton; Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի կոնտրոն

Տիպիզացիա

խիստ, պոլիմորֆիզմի աջակցությամբ

Ընթացիկ տարբերակը

1.05.02

Ներշնչվել է

SETL, ALGOL 68

Ներշնչել է

Python, Agena

ABC, ընդհանուր նշանակության իմպերատիվ, գործընթացային, կառուցվածքային բարձր մակարդակի ծրագրավորման լեզու և IDE, որոնք մշակվել են 1987թ․-ին Նիդերլանդների Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի կենտրոնում[1]։

ABC-ն ի սկզբանե ստեղծվել է այն նույն նպատակով, ինչի համար ստեղծվել են BASIC, Pascal և AWK լեզուները։ Այն նախատեսված չէր համակարգային ծրագրավորման համար։ Այն պետք է ծառայեր որպես ծրագրավորման լեզվի ուսուցման և ոչ ծրագրավորողների կողմից ամենօրյա աշխատանքում խնդիրների լուծման համար։

Հատկություններ[խմբագրել]

ABC լեզուն աջակցում է վերևից ներքև ծրագրավորման նմուշը։

ABC-ն ունի միայն հինգ հիմնական տվյալների տիպեր, որոնք նախօրոք հայտարարման կարիք չունեն։ Տվյալների տիպերն ապահովում են հանրահաշվական անվերջ ճշտություն, տողերի և ցուցակների անսահմանափակ երկարություններ, ինչպես նաև այլ հնարավորություններ, որոնք հեշտացնում են նորեկների աշխատանքը։

ABC-ով գրված ծրագրերը չեն կարող ուղղակիորեն աշխատել ֆայլային համակարգի կամ օպերացիոն համակարգի ֆունկցիաների հետ։

Լեզվի ստեղծողներն պնդում են, որ ABC-ով գրված ծրագրերն մոտ չորս անգամ ավելի փոքր են ծավալով, քան նույն գործողություններն կատարող ծրագրերը՝ գրված C կամ Pascal ծրագրավորման լեզուներով։ Միևնույն ժամանակ դրանք հեշտ ընթեռնելի են։

ABC-ի պաշտոնական IDE-ն իր մեջ ներառում է խմբագրիչը, ինտերպրետատորն ու կոմպիլյատորը, որոնք հասանելի են UNIX-ի, Linux-ի, Microsoft Windows/DOS-ի, Atari-ի և Macintosh-ի համար։

Օրինակ[խմբագրել]

Ծրագիր, որը վերադարձնում է փաստաթղթում բառերի քանակը։

PUT {} IN collection
FOR line IN document:
 FOR word IN split line:
  IF word not.in collection:
   INSERT word IN collection
 RETURN collection

Հետաքրքիր փաստեր[խմբագրել]

ABC-ն հաճախ կապում են Python-ի հետ, քանի որ վերջինիս մշակողը՝ Գվիդո վան Ռոսումը, նախնական շրջանում աշխատում էր ABC լեզվի ստեղծման վրա[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Հղումներ[խմբագրել]