5 կանալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
5 канал
5logo.jpg
Երկիր {{{2}}} Ուկրաինա Կիև
Հեռարձակման գոտի {{{2}}} Ուկրաինա
Լեզու հեռարձակման ուկրաիներեն
Հեռարձակման սկսման թվական 2003 սեպտեմբերի 1
Սեփականատեր Պետրո Պորոշենկո[1]
Վեբ-կայք www.5.ua


«5 կանալ», Ուկրաինական ազգային լրատվական հեռուստաալիք։ Հիմնվել է 2003 թվականին[2] բրիտանական BBC հեռուստաալիքի հեռարձակման չափանիշներով, լիցենզավորվել Ուկրաինայի հեռուստառադիոյի ազգային խորհրդի կողմից։[3] Տարբերվում է ամենժամյա լրատվական թողարկումներով և հյուրերի մասնակցությամբ։ Իր պահանջարկությամբ զբաղեցնում է երրորդ տեղը, զիճելով միայն Ինտեր և 1+1 հեռուստաալիքներին։[4] Հեռուստաալիքը մեծ համբավ ձեռք բերեց 2004 թվականին անցկացվող նախագահական ընտրությունների ժամանակ, միակ հեռուստաալիքն եր, որը նախընտրական եթերաժամ եր հատկացրել ընդիմադիր թեկնածուներին։[5][6][7][8] Այդ ժամանակ սկսեց շուրջօրյա հեռարձակումը։ 2005 թվականին «5 կանալ»-ը իրեն հայտարարեց որպես «առաջին տեղեկատվական ալիք»` եթերից հանվեցին ֆիլմերը և զվարճալի հաղորդումները, սկսեց ցուցադրել միայն լուրերի թողարկումներ, վերլուծական և հասարակական հաղորդումներ, վավերագրական ֆիլմեր:

Հեռուստաալիքը վերահսկվում է «Էքսպրեսսինֆորմ Ստուդիա», «Cacao and Sugar International» (Բելգիա) և «Տրանսատ-Բրոկ» ընկերությունների կողմից։[9]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]