300 սպարտացիներ։ Կայսրության ծաղկումը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
300 սպարտացիներ. կայսրության ծաղկումը
անգլ.՝ 300: Rise of an Empire
Երկիր ԱՄՆ
Ժանրֆենթեզի ֆիլմ[1][2], ռազմական ֆիլմ[3][2][4], մարտաֆիլմ[5][1][6][…] և դրամա
ԹեմաBattle of Artemisium? և Սալամինի ճակատամարտ
ՀիմքXerxes?
Թվականմարտի 4, 2014, մարտի 6, 2014[7][8][9], մարտի 7, 2014[10] և մարտի 7, 2014[11]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՆոամ Մուրրո[1][6][12][…]
ՊրոդյուսերՄարկ Քենթոն, Զակ Սնայդեր[13], Դեբորիա Սնայդեր, Ջանի Նունարի, Թոմաս Թուլ և Բեռնի Գոլդման
Սցենարի հեղինակԶակ Սնայդեր, Ֆրենկ Միլլեր և Կուրտ Յոնսթադ
ԴերակատարներՍալիվան Ստեպլտոն[6][2][14][…], Հանս Մեթիսոն[6][2][14][…], Լենա Հիդի[6][2][14][…], Ռոդրիգո Սանտորո[2][15][16], Էնդրյու Փլևին[16], Էնդրյու Թիրնան[2][16], Աշրաֆ Բարհոմ[16], Բեն Թուրներ[16], Քալեն Մուլվեյ[2][16], Դևիդ Ուենհեմ[2][16], Ջեկ Օ'Քոնել[2][15][16][…], Փիթեր Մենսա[16], Լյուկ Ռոբերտս[16], Մարկ Կիլին[16], Քեյթլին Քարմայքլ[16], Քրիստոֆեր Մալեկի[16], Ջուլիան Ստոուն[16], Դևիդ Սթերն[16], Փիթեր Ֆերդինանդո[16], Յիգալ Նաոր[2], Ստեֆան Ինանով, Ուեյն Դալգլիշ[16], Աթանաս Սրեբրև[16], Եվա Գրին[6][2][14][…], Ջորջ Ջորջիու[17], Ջերարդ Բաթլեր, Jade Chynoweth?, Քրիստոֆեր Շուերեֆ և Մայքլ Ֆասբենդեր
ՕպերատորՍայմոն Դագան
ԵրաժշտությունJunkie XL
ՄոնտաժԴևիդ Բրեններ և Ուայաթ Սմիթ
Պատմվածքի վայրՀին Հունաստան
Նկարահանման վայրԲուլղարիա
ԿինոընկերությունLegendary Pictures, Cruel and Unusual Films, Virtual Studios և Warner Bros. Pictures
Տևողություն102 րոպե
Բյուջե110 000 000 $[18]
Շահույթ337 580 051 $[18]
Նախորդ300 սպարտացիները
Պաշտոնական կայքէջ

300 սպարտացիներ. կայսրության ծաղկումը (անգլ.՝ 300: Rise of an Empire), Նոամա Մուրրոյի 3D և IMAX 3D պեպլում ժանրի ֆիլմ, որի գործողությունները տեղի են ունենում 2006 թվականին թողարկված «300 սպարտացիներ» ֆիլմի իրադարձություններից առաջ, ընթացքում և հետո[19][20]։ Գլխավոր դերերում նկարահանվել են Եվա Գրինը, Սալլիվան Ստեպլտոնը և Ռոդրիգո Սանտորոն։ Ֆիլմի շնորհանդեսը ԱՄՆ-ում կայացել է 2014 թվականի մարտի 7-ին[21][22][23]։ Ֆիլմին տրվել է PG-16 վարկանիշ բազմաթիվ բռնության և սեռական բնույթի տեսարանների պատճառով։

Ֆիլմում ցուցադրվում է հույն հրամանատար Թեմիստոկլեսի մտացածին պատմությունը, ով մ. թ. ա. 480 թվականին ղեկավարում էր հունական նավատորմը։ Արտեմիսի և Սալամինի պատմական ճակատամարտերում հունական նավատորմը բախվում է պարսիկների կայսր Քսերքսեսի բանակի հետ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սկզբում Սպարտայի թագուհի Գորոն պատմում է իր զինվորներին Մարաթոնի ճակատամարտի մասին, որտեղ աթենացի զորավար Թեմիստոկլեսը հանկարծակի հարձակմամբ ջախջախեց ափում տեղակայված պարսկական զորքերը Դարեհի գլխավորությամբ։ Կռվի ժամանակ Թեմիստոկլեսը սպանեց Դարեհին պատանի Քսերքսեսի առաջ։ 10 տարի անց վերջինս ցանկանում է վրեժ լուծել աթենացիներից և արշավանք է կազմակերպում դեպի հունական պոլիսներ։ Պարսիկների դեմ դուրս եկան Լեոնիդասը և 300 սպարտացիները Թերմոպիլյան նեղուցում և Թեմիստոկլեսը հունական նավատորմով Սալամինի ծովախորշում։ Չնայած երկօրյա հերոսական մարտերին՝ սապատավոր Էֆիալդի դավաճանության պատճառով Լեոնիդասը և 300 սպարտացիները ընկան և դեպի Աթենք ճանապարհը ազատվեց...

Պատմական վրիպակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր-հնագետ Փոլ-Փարթլեջ նշել է, որ ֆիլմը պարունակում է պատմական սխալներ։ Օրինակ Մարաթոնի ճակատամարտում ո՛չ Քսերքսը, և ոչ էլ Դարեհը ներկա չեն եղել։ Հակառակ ֆիլմի սյուժեի՝ Արտեմիսիան դեմ է արտահայտվել հույների դեմ նեղուցում ծովամարտ վարելու մտքին և չի մահացել հույն-պարսկական պատերազմներում։ Սպարտացիները ընդամենը օգնության են ուղարկել 16 նավ 400-ից, և ոչ թե մի ամբողջ նավատորմ[24]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսորի պարտականությունները կատարելու համար մտածվում էր ընտրել Ժաումե Կոլյետ Սերատին։
  • Թեմիստոկլեսի դերը առաջարկվում էր Ջոել Հետկիրթոնին, բայց նա հրաժարվել է։
  • Ի սկզբանե ֆիլմի շնորհանդեսը նախատեսվում էր կազմակերպել 2013 թվականի օգոստոսի 2-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt1253863/
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 http://www.metacritic.com/movie/300-rise-of-an-empire
  3. http://www.moviepilot.de/movies/300-2-rise-of-an-empire-xerxes
  4. http://www.filmaffinity.com/en/film431305.html
  5. http://www.film4.com/reviews/2014/300-rise-of-an-empire
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=181022.html
  7. Internet Movie Database — 1990.
  8. http://nmhh.hu/dokumentum/166259/premierfilmek_forgalmi_adatai_2014.xlsx
  9. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  10. http://www.boxofficemojo.com/movies/?id=300sequel.htm
  11. http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=79417&type=MOVIE&iv=Basic
  12. http://www.mafab.hu/movies/300-a-birodalom-hajnala-59082.html
  13. http://www.sinemalar.com/film/179381/300-rise-of-an-empire
  14. 14,0 14,1 14,2 14,3 http://www.adorocinema.com/filmes/filme-181022/
  15. 15,0 15,1 http://www.bbfc.co.uk/releases/300-rise-empire-film-0
  16. 16,00 16,01 16,02 16,03 16,04 16,05 16,06 16,07 16,08 16,09 16,10 16,11 16,12 16,13 16,14 16,15 16,16 16,17 http://www.imdb.com/title/tt1253863/fullcredits
  17. ČSFD (չեխերեն) — 2001.
  18. 18,0 18,1 http://www.boxofficemojo.com/movies/?page=main&id=300sequel.htm
  19. «Ամեն դեպքում ինչի՞ մասին է «300 սպարտացիներ 2»-ը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  20. Rodrigo Santoro Back For 300 Sequel? | Movie News | Empire
  21. ‘All You Need Is Kill’ & ‘300’ Sequel Release Dates Delayed - Deadline.com
  22. 300: Rise of an Empire (2013) - Release dates
  23. «300 սպարտացիներ։ Կայսրության ծաղկումը - 300։ Rise of an Empire։ տոմսարկղ, ֆիլմի մասին» (ռուսերեն). Բյուլիտեն. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 31–ին-ին.
  24. 300: Five historical errors in the new film

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]