300 սպարտացիները (ֆիլմ)
| 300 սպարտացիները 300 |
|
Pledged to Crash |
|
| Ժանր | կոմիքս |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 2007 |
| Պրեմիերա | մարտի 9, 2007 |
| Ռեժիսոր | Զակ Սնայդեր |
| Պրոդյուսեր | Մարտին Կանտոն Ֆրենկ Միլլեր |
| Սցենարիստ(ներ) | Զակ Սնայդեր Կուրտ Ջոնստադ Մայքլ Գորդոն Ֆրենկ Միլլեր (կոմիքս) |
| Դերակատարներ | Ջերարդ Բաթլեր |
| Օպերատոր | Լարրի Ֆոնգ |
| Երաժշտություն | Թեյլեր Բեյտս |
| Մոնտաժ | Ուիլյամ Հոլ |
| Ընկերություն | Legendary Pictures |
| Տևողություն | 117 րոպե |
| Բյուջե | 65.000.000 $ |
| Շահույթ | 456.000.000 $ |
«300 սպարտացիները» (անգլերեն՝ 300) — 2006 թվականին նկարահանված ամերիկյան ֆիլմ, որը Ֆրենկ Միլլերի և Լինն Ուոռլիի «300» կոմիքսի էկրանավորումն է:
[խմբագրել] Սյուժե
Ֆիլմը կենտրոնացած է Մ.թ.ա. 480թ. տեղի ունեցած Ֆերմոպիլյան ճակատամարտի շուրջ: Պարսից արքա Քսերքսեսի բանակը շարժվում է դեպի Հունաստան: Սպարտայի թագավոր Լեոնիդասը վերցնում է իր 300 հոգուց կազմված ջոկատը և դիմավորում է պարսիկներին Ֆերմոպիլյան կիրճում: Սպարտացիները ետ են մղում պարսիկների բոլոր գրոհները, Քսերքսեսը նույնիսկ առաջարկում է Լեոնիդասին ամբողջ Հունաստանը` իր առջև խոնարհվելու դիմաց, սակայն Լեոնիդասը հրաժարվում է: Քսերքսեսը ուղարկում է նրանց դեմ «Անմահների բանակը», սակայն դրանք նույնպես կոտորվում են: Քսերքսեսը միայն սպարտացի Էֆիալտի դավաճանության օգնությամբ է կարողանում շրջապատել սպարտացիներին և նետահարել նրանց:
[խմբագրել] Դերերում
| Դերակատար | Դեր |
|---|---|
| Ջերարդ Բաթլեր | սպարտացիների արքա Լեոնիդաս I |
| Լենա Հեդի | թագուհի Գորգո (Լեոնիդասի կինը) |
| Դևիդ Վենհեմ | պատմող և սպարտացի զինվոր Դիլոս |
| Վինսնենթ Գիգան | կապիտան Արտեմիս (Լեոնիդասի ընկեր) |
| Ռոդրիգո Սանտորո | պարսիկների արքա Քսերքսես I |
| Դոմինիկ Վեսթ | կաշառված սպարտացի քաղաքական գործիչ Թերոն |
| Թոմ Ուիսդոն | կապիտան Արտեմիսի մեծ որդի |
| Մայքլ Ֆասսբենդեր | սպարտացի զինվոր Ստելիոս |
| Էնդրյու Պլեվին | արկադիացի զինվոր Դակսոս |
| Էնդրյու Թիրնան | դավաճան սպարտացի Էֆիալտ |
| Ջովաննի Կիմմինո | Լեոնիդասի որդի Պլիստարքոս |
| Պիտեր Մենսա | պարսիկ դեսպան |
| Քելլի Քրեյգ | գուշակ |
| Թեյլոր Նեյտզել | երիտասարդ Լեոնիդաս |
| Ռոբերտ Մեյլետտ | Բերսերկ |
[խմբագրել] Արտաքին հղումներ
- ֆիլմի պաշտոնական կայքը(անգլ.)
- 300 սպարտացիներ(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում:
- «300 սպարտացիները »(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում:
- allrovi կայքում (անգլ.)
- ֆիլմի պաշտոնական բլոգը(անգլ.)
- ֆիլմի թրեյլերներ
- ֆիլմի մասին(ռուս.)