2 Չեյնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2 Չեյնս
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Թոուհիդ Էփս
Ծնված սեպտեմբերի 12, 1977 (1977-09-12) (36 տարեկան)
Երկիր Քոլեջ Պարկ, Ջորջիա Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրեր Հիփ հոփ
Մասնագիտություն Ռեփեր
Գործիքներ Վոկալ
Լեյբլ Def Jam Records
Կապված Playaz Circle, Լուդակրիս, Դրեյք, Լիլ Ուեյն, Ջուսի Ջեյ, Քանյե Ուեսթ
Կայք www.2chainz.com

Թոուհիդ Էփս (անգլերեն՝ Tauheed Epps, ծնվ. 1977թ. սեպտեմբերի 12, Ջորջիա), ավելի հայտնի է որպես 2 Չեյնս (2 Chainz), ամերիկացի ռեփեր։ Մինչև իր սոլո կարիերան սկսելը նա սկզբում հայտնի է եղել որպես 1997 թվականին ձևավորված Playaz Circle հիփ հոփ դուետի անդամ, որը լավագույնս հայտնի է իր 2007 թվականին թողարկված «Duffle Bag Boy» սինգլի շնորհիվ։

2012 թվականի օգոստոսի 14-ին 2 Չեյնսը թողարկել է իր դեբյուտային «Based on a T.R.U. Story» սոլո ստուդիական ալբոմը, որի բոլոր 3 սինգլները զբաղեցրել են հորիզոնականներ Billboard Hot 100 հիթ շքերթում։ Ալբոմը նաև առաջադրվել է Գրեմմի մրցանակաբաշխության «Լավագույն ռեփ ալբոմ» անվանակարգում։ Նրա երկրորդ ստուդիական «B.O.A.T.S. II: Me Time» ալբոմը թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերի 10-ին։

Կարիերա[խմբագրել]

1997-2010։ Playaz Circle և Disturbing tha Peace[խմբագրել]

1997 թվականին Թոուհիդ Էփսը իր ընկերոջ՝ Էրլ Կոներսի հետ հիմնադրում է Playaz Circle հիփ հոփ դուետը։ Որպես բեմական կեղծանուն նա իր համար ընտրում է «Tity Boi» անունը, իսկ նրա ընկեր Էրլ Կոներսը հանդես է գալիս «Dolla Boy» կեղծանվան տակ։[1] Իրենց «United We Stand, United We Fall» ալբոմը թողարկելուց հետո,[2] դուետը ծանոթանում է ռեփեր Լուդակրիսի հետ, ով որոշում է համագործակցել նրանց հետ և շուտով դուետի հետ համագործակցությամբ թողարկում է մի քանի երգ։[2] Շուտով Լուդակրիսը նրանց առաջարկում է միանալ իր նորաստեղծ Disturbing Tha Peace ձայնագրման լեյբլին։ Թոուհիդը համաձայնում է միանալ, սակայն նրա ընկեր Էրլը պաշտոնապես չի միանում լեյբլին մինչև իր մոր առողջական խնդիրների վերականգնումը։[1]

2007 թվականի հոկտեմբերի 30-ին դուետը թողարկում է իր դեբյուտային «Supply & Demand» ստուդիական ալբոմը, որի գլխավոր և նրանց դեբյուտային «Duffle Bag Boy» սինգլը դառնում է հիթ։ Այդ երգը համագործակցություն է ամերիկացի ռեփեր Լիլ Ուեյնի հետ և դուտը այն կատարել է 2007 թվականի BET մրցանակաբաշխության ժամանակ։ Դուետի «Flight 360: The Takeoff» երկրորդ ստուդիական ալբոմը թողարկվում է 2009 թվականի սեպտեմբերի 29-ին։ Ալբոմի «Big Dawg» սինգլի համար, 2010 թվականի հունվարին նրանք թողարկում են տեսահոլովակ համագործակցությամբ Լիլ Ուեյնի և ռեփեր Birdman-ի հետ։ Որոշ ժամանակ անց Թոուհիդը թողնում է Disturbing Tha Peace ձայնագրման լեյբլը և սկսում է ավելի կենտրոնանալ իր սոլո կարիերայի վրա։[3]

2011-12։ «Based on a T.R.U. Story»[խմբագրել]

2 Չեյնսը (աջ) և Լիլ Ուեյնը MTV VMA 2012-ի բեմում

2011-ին Թոուհիդը որոշում է փոխել իր բեմական կեղծանունը որպես «2 Չեյնս»։[4] Այնուհետև նա թողարկում է իր «T.R.U. REALigion» միքսթեյպը, որը զբաղեցնելով 58-րդ հորիզոնականը Billboard-ի Top R&B/Hip-Hop Albums հիթ շքերթում՝ դառնում է նրա առաջին միքսթեյպ ալբոմը որը ընդգրկվել է որևե մի հիթ շքերթում։[5] Այս ալբոմի հաջողությունից հետո, նա իր մասնակցությունն է ունենում տարբեր կատարողների երգերում, ինչպես օրինակ՝ Քանյե Ուեսթի «Mercy» և Նիկի Մինաժի «Beez in the Trap»։

2012 թվականի մարտին նա հայտարարում է որ իր դեբյուտային «Based on a T.R.U. Story» ստուդիական ալբոմը թողարկվել է 2012-ի ընթացքում։ Ալբոմի անվանումը ի սկզբանե նախատեսված է եղել որ պետք է լինի «T.R.U. to My REALigion», սակայն այնուհետև փոխվել է։[3] Ալբոմի գլխավոր սինգլը՝ «No Lie» երգը, նա կատարում է կանադացի ռեփեր Դրեյքի հետ և այն թողարկվում է 2012 թվականի մայիսի 8-ին։[6] Մայիսի 30-ին ամերիկացի երգչուհին Սիարան հայտարարում է որ իր թվով հինգերորդ «One Woman Army» ստուդիական ալբոմի առաջին սինգլը՝ «Sweat» երգը, նա ձայնագրել է 2 Չեյնսի մասնակցությամբ։[7] Հուլիսի 24-ին 2 Չեյնսը թողարկում է իր դեբյուտային ալբոմը երկրորդ սինգլը, որը կոչվում է «Birthday Song» և նա այն կատարում է համագործակցությամբ Քանյե Ուեսթի հետ։[8]

Օգոստոսի 14-ին «Based on a T.R.U. Story» ալբոմը պաշտոնապես թողարկվում է։ Այն առաջին շաբաթում ունենում է 147,000 օրինակի վաճառք և միանգամից գլխավորում է Billboard 200 հիթ շքերթը։[9] Սեպտեմբերի 23-ի դրությամբ ալբոմը ամբողջ Միացյալ Նահանգներում ունեցել է 288,000 օրինակի վաճառք։[10] Ալբոմի գովազդին նպաստելու համար 2 Չեյնսը նաև ունեցել է շրջագայություններ։ Նոյեմբերի 8-ին ալբոմի «I'm Different» երգը թողարկվում է որպես ալբոմի երրորդ սինգլ։ Այս հաջողությունների հետ մեկտեղ նա առաջադրվում է BET հիփ հոփ մրցանակաբաշխության 13 անվանակարգում (հաղթում է միայն 4-ում)[11] և The Source Magazine ամսագրի կողմից ճանաչվում է «Տարվա մարդ»։[12] Նույն տարում նա նաև համագործակցում է Ադիդաս[13] և Beats By Dre ընկերությունների հետ։[14] Հաջորդ տարվա փետրվարին 2 Չեյնսը առաջադրվում է Գրեմմի մրցանակաբաշխության 3 անվանակարգում։[15]

2013-ներկա։ «B.O.A.T.S. II: Me Time»[խմբագրել]

Դեռ 2012-ին 2 Չեյնսը հայտարարել էր որ իր երկրորդ ստուդիական ալբոմը նա պատրաստվում է թողարկել 2013-ի ընթացքում։ 2013 թվականի մայիսին նա հայտարարում է որ իր նոր ալբոմը թողարկվելու է նույն տարվա սեպտեմբերի 10-ին։[16] Հունիսի 2-ին կայանում է ալբոմի առաջին սինգլի՝ «Feds Watching» երգի պրեմիերան, որը համագործակցություն է Ֆարել Վիլյամսի հետ և ձայնագրվել է 2013 թվականի Գրեմմի մրցանակաբաշխությանը գիշերը։[17][18] Հունիսի 4-ին երգը պաշտոնապես թողարկվում է որպես ալբոմի առաջին սինգլ։[19] Նույն ամսում նաև հայտնի է դառնում որ ալբոմը կոչվելու է «B.O.A.T.S. II: Me Time»։[20]

Սեպտեմբերի 10-ին «B.O.A.T.S. II: Me Time» ալբոմը վերջապես թողարկվում է։[21] Այն իր թողարկման առաջին շաբաթում ունենում է 63,000 օրինակի վաճառք և Billboard 200 հիթ շքերթ է մտնում 3-րդ հորիզոնականով,[22] իսկ Billboard-ի Top R&B/Hip-Hop Albums-ում այն զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։[23] Ալբոմի թողարկումից մի քանի օր հետո՝ սեպտեմբերի 18-ին, «Used 2» երգը թողարկվում է որպես ալբոմի 2-րդ սինգլ։[24]

2013 թվականի հոկտեմբերին, 2 Չեյնսը հայտարարում է որ նա սկսել է աշխատել իր երրորդ ստուդիական ալբոմի վրա։ 2014 թվականի մայիսի 5-ին նա թողարկում է իր «FreeBase» կոչվող միքսթեյպ ալբոմը, որը ներառում է 7 երգ։ Ալբոմը համացանցում ազա ներբեռնման համար է, և այն արդեն ներբեռնվել է 200,000 անգամ։[25]

Սկավառակագրություն[խմբագրել]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել]

Ստուդիական ալբոմների ցանկը իր ընտրված մանրամասներով
Անվանում Ալբոմի մանրամասներ
«Based on a T.R.U. Story»
  • Թողարկված։ Օգոստոսի 14, 2012 (ԱՄՆ)
  • Լեյբլ։ Def Jam Records
  • Ֆորմատներ։ CD, LP, թվային ներբեռնում
«B.O.A.T.S. II: Me Time»
  • Թողարկված։ Սեպտեմբերի 10, 2013 (ԱՄՆ)
  • Լեյբլ։ Def Jam Records
  • Ֆորմատներ։ CD, LP, թվային ներբեռնում

Միքսթեյպ ալբոմներ[խմբագրել]

Միքսթեյպ ալբոմների ցանկը իր ընտրված մանրամասներով
Անվանում Ալբոմի մանրամասներ
«Me Against the World»
  • Թողարկված։ 2007 (ԱՄՆ)
  • Լեյբլ։ Duffle Bag Boyz
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«All Ice on Me»
  • Թողարկված։ Օգոստոսի 3, 2009 (ԱՄՆ)
  • Լեյբլ։ Disturbing tha Peace
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«Trap-A-Velli»
  • Թողարկված։ Նոյեմբերի 24, 2009 (ԱՄՆ)
  • Լեյբլ։ B Black
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«Me Against the World 2: Codeine Withdrawal»
  • Թողարկված։ Ապրիլի 14, 2010 (ԱՄՆ)
  • Լեյբլ։ Disturbing tha Peace
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«Trap-A-Velli 2: (The Residue)»
  • Թողարկված։ Օգոստոսի 13, 2010 (ԱՄՆ)
  • Լեյբլ։ Duffle Bag Boyz
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում
«Codeine Cowboy (A 2 Chainz Collective)»
  • Թողարկված։ Փետրվարի 22, 2011 (ԱՄՆ)
  • Լեյբլ։ Disturbing tha Peace
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«T.R.U. REALigion»
  • Թողարկված։ Նոյեմբերի 1, 2011 (ԱՄՆ)
  • Լեյբլ։ Howie McDuffie Music Group
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«Freebase»
  • Թողարկված։ Մայիսի 5, 2014 (ԱՄՆ)
  • Լեյբլ։ The Real University
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում

Սինգլներ[խմբագրել]

Որպես գլխավոր կատարող[խմբագրել]

2 Չեյնսի սեփական սինգլների ցանկը
Անվանում Տարի Ալբոմ
«Spend It» 2011 «Codeine Cowboy (A 2 Chainz Collective)»
«Riot» 2012 «T.R.U. REALigion» և «Based on a T.R.U. Story»
«Mercy»
(Քանյե Ուեսթի, Բիգ Շոնի և Pusha T-ի հետ)
«Cruel Summer»
«No Lie»
(Դրեյքի հետ)
«Based on a T.R.U. Story»
«Birthday Song»
(Քանյե Ուեսթի հետ)
«I'm Different»
«We Own It (Fast & Furious)»
(Վիզ Խալիֆայի հետ)
2013 «Fast & Furious 6 soundtrack»
«Feds Watching»
(Ֆարել Վիլյամսի հետ)
«B.O.A.T.S. II: Me Time»
«Used 2»

Որպես համագործակցող կատարող[խմբագրել]

Այլ կատարողների սինգլները, որտեղ 2 Չեյնսը ունեցել է իր մասնակցությունը
Անվանում Տարի Ալբոմ
«We Up in Here»
(LA Da Boomman-ը 2 Չեյնսի և Yo Gotti-ի հետ)
2011 Ոչ-ալբոմային սինգլ
«I'm on Worldstar»
(Drumma Boy-ը 2 Չեյնսի, Գուչի Մենի և Young Buck-ի հետ)
«The Birth of D-Boy Fresh»
«Money on the Floor»
(Big K.R.I.T.-ը 2 Չեյնսի և 8Ball & MJG-ի հետ)
«Live from the Underground»
«Helicopter»
(Lil Scrappy-in 2 Չեյնսի և Twista-յի հետ)
«Tha Merlo Jonez EP» և «Tha Grustle»
«Da Ghetto»
(Pimpin-ը 2 Չեյնսի հետ)
Ոչ-ալբոմային սինգլ
«Where U Get That»
(Pimpin-ը 2 Չեյնսի հետ)
«Yao Ming»
(Դևիդ Բեները 2 Չեյնսի և Լիլ Ուեյնի հետ)
«Sex, Drugs & Video Games»
«U Did That»
(Թիեյրա Մարին 2 Չեյնսի հետ)
2012 «Unfinished Business»
«Where I Know U Like»
(Tha Dogg Pound-ը 2 Չեյնսի հետ)
«D.P.G.C'ology»
«Beez in the Trap»
(Նիկի Մինաժը 2 Չեյնսի հետ)
«Pink Friday: Roman Reloaded»
«How I'm Livin»
(OG Boo Dirty-ն 2 Չեյնսի հետ)
«Born a Soldier, Die a Vet»
«Breakfast (Syrup)»
(Kreayshawn-y 2 Չեյնսի հետ)
«Somethin' 'Bout Kreay»
«My Moment»
(DJ Drama-ն 2 Չեյնսի, Միկ Միլի և Ջերեմայի հետ)
«Quality Street Music»
«Grindmode»
(YG-ն 2 Չեյնսի և Նիփսի Հասլի հետ)
«4 Hunnid Degreez»
In My Trunk
(Dev-ը 2 Չեյնսի հետ)
Ոչ-ալբոմային սինգլ
«Bandz A Make Her Dance»
(Ջուսի Ջեյը 2 Չեյնսի և Լիլ Ուեյնի հետ)
«Stay Trippy»
«Do My Dance»
(Թայգան 2 Չեյնսի հետ)
«Well Done 3»
«Fuckin' Problems»
(ASAP Rocky-ն 2 Չեյնսի, Դրեյքի և Քենդրիկ Լամարի հետ)
«Long. Live. ASAP»
«Leggo»
(Բի․ Սմիթը 2 Չեյնսի հետ)
Ոչ-ալբոմային սինգլ
«Marble Floors»
(Ֆրենչ Մոնտանան 2 Չեյնսի, Լիլ Ուեյնի և Ռիկ Ռոսի հետ)
«Excuse My French»
«Tadow»
(P.A.P.I.-ն 2 Չեյնսի, Ֆրենչ Մոնտանայի և Pusha T-ի հետ)
2013 «Student of the Game»
«R.I.P.»
(Young Jeezy-ն 2 Չեյնսի հետ)
«It's Tha World»
«Charades»
(Միշել Կրիսեթը 2 Չեյնսի հետ)
«Better»
«Rich as Fuck»
(Լիլ Ուեյնը 2 Չեյնսի հետ)
«I Am Not a Human Being II»
«Upper Echelon»
(Թրևիս Սքոթը 2 Չեյնսի և T.I.-ի հետ)
«Owl Pharaoh»
«Fan»
(Hit-Boy-ը 2 Չեյնսի հետ)
«All I've Ever Dreamed Of»
«HeadBand»
(B.o.B.-ը 2 Չեյնսի հետ)
«Underground Luxury»
«Gold Rush»
(Քլինթոն Սթարկսը 2 Չեյնսի, Մաքլեմորի և D.A.-ի հետ)
«ICONoclast»
«Entertainment 2.0»
(Շոն Փոլը 2 Չեյնսի, Ջուսի Ջեյի և Նիկի Մինաժի հետ)
«Full Frequency»
«Trampoline»
(Թայնի Տեմպան 2 Չեյնսի հետ)
«Demonstration»
«When I Feel Like It»
(Fabolous-ը 2 Չեյնսի հետ)
«Loso's Way 2: Rise to Power»
«My Story»
(Ար Քելլին 2 Չեյնսի հետ)
«Black Panties»
«Talk Dirty»
(Ջեյսոն Դերուլոն 2 Չեյնսի հետ)
«Tattoos»
«All Me»
(Դրեյքը 2 Չեյնսի և Բիշ Շոնի հետ)
«Nothing Was the Same»
«Fire»
(Բան Բին 2 Չեյնսի, Ռիկ Ռոսի և Սերանի հետ)
«Trill OG: The Epilogue»
«Keep Calm»
(DJ Kay Slay-ը 2 Չեյնսի, Ջուսի Ջեյի, Ջեյդակիսի և Rico Love-ի հետ)
«Rhyme or Die»
«Only That Real»
(Iamsu!-ն 2 Չեյնսի և Sage the Gemini-ի հետ)
2014 «Sincerely Yours»
«Cut Her Off»
(Քեյ Քեմպը 2 Չեյնսի հետ)
«In Due Time»
«Drop Girl»
(Ice Cube-ը 2 Չեյնսի և Ռեդֆույի հետ)
«Everythang's Corrupt»
«24 Hours»
(TeeFlii-ն 2 Չեյնսի հետ)
«Starr»

Ծանոթագրություն[խմբագրել]

  1. 1,0 1,1 Cordor, Cyril։ «Playaz Circle - Biography»։ Allmusic։ Rovi Corporation։ http://allmusic.com/artist/playaz-circle-p733429/biography։ Վերցված է May 20, 2012։ 
  2. 2,0 2,1 «Playaz Circle»։ Dub Magazine։ Dub Publishing։ http://dubmagazine.com/stars/musicians/410-playaz-circle։ Վերցված է May 20, 2012։ 
  3. 3,0 3,1 Vasquez, Andres (March 15, 2012)։ «2 Chainz Reveals Album Title, Speaks On Leaving Ludacris' Label»։ HipHopDX։ Cheri Media Group։ http://www.hiphopdx.com/index/news/id.19019/title.2-chainz-reveals-album-title-speaks-on-leaving-ludacris-label։ Վերցված է May 20, 2012։ 
  4. Harling, Danielle (January 3, 2012)։ «2 Chainz Explains His Decision To Drop Tity Boi As A Stage Name, Says 2 Chainz Is More "Family Friendly"»։ HipHopDX։ Cheri Media Group։ http://www.hiphopdx.com/index/news/id.18172/title.2-chainz-explains-his-decision-to-drop-tity-boi-as-a-stage-name-says-2-chainz-is-more-family-friendly։ Վերցված է May 20, 2012։ 
  5. «2 Chainz - Charts & Awards - Billboard Albums»։ Allmusic։ Rovi Corporation։ http://allmusic.com/artist/2-chainz-p2450987/charts-awards։ Վերցված է May 20, 2012։ 
  6. Bark, Theo (April 3, 2012)։ «2 Chainz, 'Based on a T.R.U. Story': Rapper Reveals Producers on LP, Speaks on Kanye West»։ The Boombox։ AOL։ http://www.theboombox.com/2012/04/03/2-chainz-kanye-west։ Վերցված է May 20, 2012։ 
  7. «Ciara Announces New Album One Woman Army»։ Rap-Up։ http://www.rap-up.com/2012/05/15/ciara-announces-new-album-one-woman-army-first-single-sweat/#more-125650։ Վերցված է 30 May 2012։ 
  8. «Video: 2 Chainz f/ Kanye West – ‘Birthday Song’»։ Rap-Up։ 2012-08-30։ http://www.rap-up.com/2012/08/30/video-2-chainz-f-kanye-west-birthday-song/։ Վերցված է 2013-09-15։ 
  9. Vazquez, Edwin։ «Hip Hop Album Sales: The Week Ending 8/19/2012»։ Cheri Media Group։ http://www.hiphopdx.com/index/news/id.20875/title.hip-hop-album-sales-the-week-ending-8-19-2012։ Վերցված է 22 August 2012։ 
  10. Paine, Jack։ «Hip Hop Album Sales: The Week Ending 9/23/2012»։ Cheri Media Group։ http://www.hiphopdx.com/index/news/id.21300/title.hip-hop-album-sales-the-week-ending-9-23-2012։ Վերցված է 26 September 2012։ 
  11. Markman, Rob։ «2012 BET Hip Hop Awards Belong To Kanye West, 2 Chainz»։ MTV News։ Արխիվացված օրիգինալից 2012-12-10-ին։ http://www.webcitation.org/6CofUX5sW։ Վերցված է 10 December 2012։ 
  12. Fitzgerald, Trent։ «2 Chainz Crowned Man Of the Year by The Source Magazine»։ Popcrush։ Արխիվացված օրիգինալից 2012-12-10-ին։ http://www.webcitation.org/6Cog88Ltt։ Վերցված է 10 December 2012։ 
  13. Crates, Jake։ «2 Chainz Featured in Champs Sports Commercials and Facebook Digital Game for Adidas Originals»։ AllHipHop։ Արխիվացված օրիգինալից 2012-12-10-ին։ http://www.webcitation.org/6CogIrmvk։ Վերցված է 10 December 2012։ 
  14. Kathiya, Henna։ «2 Chainz, Azealia Banks, Lil Wayne And More Star In Beats By Dre Ad»։ MTV RapFix։ Արխիվացված օրիգինալից 2012-12-10-ին։ http://www.webcitation.org/6CogSRorc։ Վերցված է 10 December 2012։ 
  15. Watson, Andrew։ «2 Chainz Discusses Grammy Nomination For Rap Album Of The Year, Thanks Kanye West And Drake»։ The Versed։ Արխիվացված օրիգինալից 2012-12-10-ին։ http://www.webcitation.org/6CogaPVXo։ Վերցված է 10 December 2012։ 
  16. Paine, Jake (2013-08-22)։ «2 Chainz "B.O.A.T.S. II: Me Time" Release Date, Tracklist & Production Credits | Get The Latest Hip Hop News, Rap News & Hip Hop Album Sales»։ HipHop DX։ http://www.hiphopdx.com/index/news/id.24073/title.2-chainz-announces-sophomore-solo-album-release-date/։ Վերցված է 2013-10-26։ 
  17. Langhorne, Cyrus (2013-06-03)։ «2 Chainz Has The "Feds Watching" At Summer Jam [Video»։ Sohh.Com։ http://www.sohh.com/2013/06/2_chainz_has_the_feds_watching_at_summer.html։ Վերցված է 2013-10-26։ 
  18. «Exclusive: Pharrell On the Making Of 2 Chainz 'Feds Watching' Single»։ Vibe։ 2013-06-05։ http://www.vibe.com/article/exclusive-pharrell-making-2-chainz-feds-watching-single։ Վերցված է 2013-10-26։ 
  19. «Connecting to the iTunes Store»։ Itunes.apple.com։ https://itunes.apple.com/us/album/feds-watching-feat.-pharrell/id657628377։ Վերցված է 2013-08-12։ 
  20. «2 Chainz B.O.A.T.S. II and Drake at Hot 107.9 Atlanta Birthday Bash»։ Complex։ http://www.complex.com/music/2013/06/2-chainz-boats-ii-drake-hot-1079-atlanta-birthday-bash։ Վերցված է 2013-10-26։ 
  21. «2 Chainz Is Pissed At The Amount Of Copies His Album Shipped - XXL»։ Xxlmag.com։ 2013-09-10։ http://www.xxlmag.com/news/2013/09/2-chainz-pissed-amount-albums-shipped/։ Վերցված է 2013-10-26։ 
  22. «Keith Urban Edges the Weeknd for No. 1 Debut on Billboard 200»։ Billboard։ 2012-12-01։ http://www.billboard.com/articles/news/5695587/keith-urban-edges-the-weeknd-for-no-1-debut-on-billboard-200։ Վերցված է 2013-09-20։ 
  23. «2 Chainz Album & Song Chart History»։ Billboard Top R&B/Hip Hop Albums for 2 Chainz. Prometheus Global Media.։ http://www.billboard.com/artist/431852/2+Chainz/chart?f=333։ Վերցված է 2013-09-20։ 
  24. «Single – Used 2»։ Frequency News։ http://frequencynews.com/musiclibrary_detail.cfm?LabelID=6&ArtistID=537&AlbumID=1078&SingleID=3732։ Վերցված է October 30, 2013։ 
  25. Datpiff || 2 Chainz - FreeBase

Արտաքին հղումներ[խմբագրել]