2008 թվականի Հայաստանի նախագահական ընտրությունների բողոքարկում
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2008 թվականի Հայաստանի նախագահական ընտրությունների բողոքարկում — իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել 2008թ. Հայաստանի նախագահական ընտրություններից հետո Երևանում: Մի շարք բողոքի ակցիաներ և հանրահավաքներ, որոնք սկսվել են 2008թ. Փետրվարի 19-ից հետո: Բողոքները ուղղված էին ընդդեմ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումների և կազմակերպված էին նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից: Քաղաք բերված ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման արդյունքում զոհվեց 9 և վիրավորվեց մոտ 300 մարդ:
Human Rights Watch-ը դատապարտել է հայկական իշխանություններին խաղաղ ցուցարարների դեմ ուժի և բռնության օգտագործման համար, ովքեր գտնվում էին վրանային ճամբարում, Ազատության հրապարակում: