1977 թ. Մոսկվայի պայթյուններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

1977 թ. Մոսկվայի պայթյուններ - 1977 թ. հունվարի 8-ին Մոսկվայում տեղի ունեցած պայթյունների շարք էր: Պայթյունների արդյունքում զոհվեց յոթ և վիրավորվեց երեսունյոթ մարդ: Չնայած ոչ ոք չստանձնեց պատասխանատվությունը, սակայն սովետական ՊԱԿ-ի կողմից ձերբակալվեցին և փակ գաղտնի դատավարությունից հետո գնդակահարվեցին երեք հայ երիտասարդներ` Ազգային միացյալ կուսակցության հիմնադիր Ստեփան Զատիկյանի գլխավորությամբ: Որոշ սովետական այլախոհներ նշում են, որ առնվազն Զատիկյանն ալիբի ուներ, իսկ օրինակ Անդրեյ Սախարովը չէր բացառում, որ պայթյունները ՊԱԿ-ի գործն են: Մինչ այժմ գործը համարվում է ամբողջությամբ չբացահայտված:[1]

1979 թ. փետրվարին Մոսկվայի Հելսինկյան խումբը հանդես եկավ Զատիկյանի դատավարության վերաբերյալ անվստահություն և անհամաձայնություն հայտնող հայտարարությամբ:[2]

Աղբյուրներ[խմբագրել]

Հղումներ[խմբագրել]