1905-ի հոկտեմբերի 17-ի հռչակագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեդոմոստի Սանկտ Պետերբուրգ: քաղաքային վարչարարություն: 18 հոկտեմբերի, 1905 թ

«Պետական կարգի կատարելագործման մասին» հռչակագիր (ռուս.՝ Манифест об усовершенствовании государственного порядка), «Հոկտեմբերյան մանիֆեստ» (Октябрьский манифест) Նիկոլայ II-ի հրապարակած մանիֆեստը 1905 թվականի հոկտեմբերի համառուսաստանյան գործադուլի օրերին։ Մանիֆեստը նախապատրաստել էր Սերգեյ Վիտտեն, ով ինքնակալության պահպանման միակ միջոցը համարում էր սահմանադրական զիջումները։ Մանիֆեստը խոստանում էր քաղաքացիական ազատություններ, անձի անձեռնմխելիություն, խղճի, խոսքի, ժողովների և միությունների ազատություն, Պետական դումայի ընտրություններին մասնակցելու (հնարավորին չափ) իրավունք (գլխավորապես բանվորներին և քաղաքային մտավորականությանը)։ Դուման ճանաչվում էր օրենսդիր մարմին, առանց որի հավանության ոչ մի օրենք ուժ չէր ստանա։ Վիտտեն կազմեց նոր կառավարություն, հոկտեմբերի 21-ին հարկադրված հայտարարվեց համաներում, այնուհետև վերացվեց նախնական գրաքննությունը։ Սկսվեց նոր ընտրական օրենքի (հաստատվել է 1905 թվականի դեկտեմբեր 11-ին) նախապատրաստությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 224