1101 թվականի խաչակրաց արշավանք
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1101 թ-ի խաչակրաց արշավանք, խաչակրաց արշավանք, որ տեղի ունեցավ 1101 թ-ին: Այս արշավանքի ընթացքում արևմտաեվրոպական ասպետներն արշավեցին Փոքր Ասիա ընդդեմ սելջուկ-թուրքերի: Արշավանքի հիմնական նպատակներից էր նաև Բոհեմունդ Անտիոքցու ազատագրումը գերությունից: Չնայած Առաջին խաչակրաց արշավանքի հաջողություններին, 1101 թ-ինը ավարտվեց խաչակիրների ջախջախիչ պարտությամբ: 1101 թ-ի արշավանքը երբեմն մտցնում են Առաջին խաչակրաց արշավանքի կազմի մեջ: