(253) Մատիլդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մատիլդե
Mathilde
Հիմնական տվյալներ
Հայտնաբերել էՅոհան Պալիսայ,
12 նոյեմբեր 1885 թ.
Ժամանակավոր համար1949 OL1[1], A915 TN[1] և A885 VA[1]
Պատկանում է խմբինաստերոիդների գոտի[1]
JPL Small-Body Database20000253
Բացարձակ մեծություն (H)10,2
Հեռավորությունը Արեգակից2,646035 ա. մ.
Ուղեծրային տվյալներ
Պերիհելին1,9413 ա. մ.
Ապոհելին3,3508 ա. մ.
Մեծ կիսաառանցք2,646035 ա. մ.[2]
Էքսցենտրիսիտետ0,266349696883921
Սիդերիկ պարբերություն1572,14 օր (4,3 տարի)
Միջին շարժում0,228987 աստիճան/օր
Թեքվածություն6,74° (Խավարածրի նկատմամբ)
Ծագման անկյան երկայնություն179,62°
Պերիկենտրոնի արգումենտ157,35°
Միջին անոմալիա210,15
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ26,4 կմ[2]
Պտույտի պարբերություն417,7 ժ
Սպեկտրալ դասաստերոիդների դաս C[1]
Ալբեդո0,0436

 253 Mathilde Վիքիպահեստում

(253) Մատիլդե (անգլ.՝ Mathilde), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1885 թվականի նոյեմբերի 12-ին Յոհան Պալիսայի կողմից Վիեննայում[2]։

ՆԱՍԱ-ի պատկերած (253) Մաթիլդա աստերոիդը

Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,646035 ա. մ., առավելագույնը մոտենում է 1,9413 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 3,3508 ա. մ., իսկ Երկրի ուղեծրին Մատիլդե աստերոիդը նվազագույնը մոտենում է 0,9339 ա. մ. հեռավորության վրա[2]։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1572,14 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինը 0,228987 աստիճան/օր արագությամբ։
Ուղեծրի հարթությունը խավարածրի հարթության հետ կազմում է 6.74° անկյուն։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Տոլենի սպեկտրալ դասակարգման պատկանում է C դասին[2]։

Բնութագրական տվյալները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաթիլդան շատ մուգ և հին (տարիքը գնահատվում է ≈ չորս միլիարդ տարի) աստերոիդ է, շառավիղը 26.4 կմ է, ծավալը՝ 78 հազար կմ3։ Մակերևույթի ալբեդոյի մեծությունը համեմատելի է թարմ բիտումի ալբեդոյի հետ[4]։.

Չափազանց դանդաղ պտտվելը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր առանցքի շուրջը (253) Մաթիլդան պտտվում է շատ դանդաղ՝ 17 երկրային օր պարբերությամբ։ Այսօրվա դրությամբ համարվում է, որ աստերոիդի պտտման արագության նվազումը հնարավոր է կապված լինի 3 կմ կարգի տրամագծով մի այլ համեմատաբար մեծ աստերոիդի հետ տեղի ունեցած բախման հետևանքով, որից առաջացել է Մաթիլդայի մեծ խառնարաններից մեկնումեկը։ Այդ մարմինը հարվածելու ժամանակ շարժվելիս է եղել Մաթիլդայի պտտմանը հակառակ ուղղությամբ և շատ ուժեղ արգելակել է աստերոիդի պտտական շարժումը[5]։.

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարիզի աստղադիտարանի աշխատակից առաջարկած Մաթիլդա անունը պատկանում է աստղադիտարանի փոխտնօրեն Մորիս Լեուիի կնոջը[6][7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 JPL Small-Body Database
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «ՆԱՍԱ-ի Ռեակտիվ Շարժման Լաբորատորիայի (ՌՇԼ) Փոքր մարմինների տվյալների շտեմարան (253) Մատիլդե». ՌՇԼ. (անգլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Փոքր մոլորակի կենտրոնի տվյալների շտեմարան
  4. Pon, Brian (1999 թ․ հունիսի 30). «Pavement Albedo». Heat Island Group. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 27–ին-ին.
  5. «The Collisional History of Asteroid 253 Mathilde». Վերցված է 29.09.2008-ին.(չաշխատող հղում)
  6. Moore, Sir Patrick (1999). The Wandering Astronomer. CRC Press. ISBN 0-7503-0693-9.
  7. Savage, D.; Young, L.; Diller, G.; Toulouse, A. (February 1996). «Near Earth Asteroid Rendezvous (NEAR) Press Kit». NASA. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 29–ին-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]