Սինհալերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սինհալերեն
Տեսակբնական լեզու և կենդանի լեզու
ԵնթադասInsular Indo-Aryan?
Երկրներ Շրի Լանկա[1]
Խոսողների քանակ15 300 000 մարդ (2019)[2]
Գրերի համակարգSinhala?
IETFsi
ԳՕՍՏ 7.75–97син 599
ISO 639-1si
ISO 639-2sin
ISO 639-3sin
 Sinhala language Վիքիպահեստում

Սինհալերեն, սինհալների՝ Շրի Լանկայի հիմնական բնակչության լեզուն, երկրի պետական լեզուն (թամիլերենի հետ)։ Խոսողների թիվը՝ մոտ 16 միլիոն։ Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդարիական խմբին։ Ծագել է սինհալական պրակրիտից։

Հնչյունական կազմը միտում է ձայնային ներդաշնակության։ Ձևաբանական կառուցվածքն աչքի է ընկնում կցականության ուժեղ տարրերով։ Բառապաշարում շատ են փոխառությունները (մեծ մասամբ դրավիդյան, ինչպես նաև արևմտաեվրոպական լեզուներից)։ Սինհալերենն օգտագործում է հվ-հնդ․ գրատեսակներից մեկը։ Հնագույն արձանագրությունները՝ մ․ թ․ ա․ III դարից։ Գրական սինհալերենը զարգացել է 13—14-րդ դարերում, հին ձևը պահպանվել է մինչև 19-րդ դարը։

Ավելի ուշ կենդանի խոսակցական լեզվի հիմքի վրա ձևավորվել է գրական սինհալերենի նոր ձևը, որը պարունակում է մեծ թվով սանսկրիտաբանություններ։ Խոսակցական լեզվի (որը կորցրել է խոնարհման կարգը) և գրականի միջև էական տարբերություն կա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինհալերեն» հոդվածին։