Ֆ-1 (նռնակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆ-1 հակահետևակային նռնակը

Ֆ-1— ձեռքի հակահետևակային պաշտպանողական նռնակ։ Օգտագործվում է պաշպանողական մարտում կենդանի ուժը վերացնելու համար։ Խոցում է պայթյունից առաջացած բեկորներով։ Ժողովրդի մեջ ծանոթ է որպես ՝ «Լիմոնկա» (ռուս. лимонка), քանի որ իր արտաքին տեսքով շատ նման է կիտրոնի։ Շրջանառության մեջ է մտել 1927 թվականին։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆ-1 նռնակը ստեղծվել է ՌԽՖՍՀ-ում։ Այն ստեղծվել է Ֆրանսիական 1915 թվականի F-1 նռնակների հիման վար, որից էլ ստացել է իր անունը։ Նռնակի մշակումը սկսվել է 1925 թվականից։ 1927-ին այն թողարկվեց և մտավ զինված ուժեր։ Նռնակի իրանը ֆրանսիական տարբերակի ավելի կատարելագործված տարբերակն էր, իսկ որպես բռնկիչ օգտագործվում էր Կովեշնիկովի բռնկիչը (ռուս. запал системы Ф. В. Ковешникова)։ Հետագայում նռնակի իրանը կատարելագործվեց։ 1942 թվականին բռնկիչը փոխարինվեց УЗРГ բռնկիչով։

Տեխնիկական պարամետրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆ-1 նռնակի տեխ. պարամետրերն են ՝

Զանգված

(բռնկիչով)

Նետման հեռավորությունը Խոցման շառավիղը Ժամանակը մինչ պայթյունը Բեկորների քանակը
600 գ 50 - 60 մ 5 - 200 մ 3,2 - 4,2 վ (կախված բռնկիչի պատրույգից) մինչև 300 հատ

Նռնակը այնքան հաջողակ է, որ մինչ այժմ գտնվում է կիրառության մեջ և իր ստեղծման պահից չնչին փոփոխությունների է ենթարկվել։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես նռնակների մեծամասնությունը Ֆ-1 նռնակը կազմված է 3 մասից ՝

  • Բռնկիչ։ Ժամանակակից Ֆ-1 նռնակների վրա օգտագործվում են УЗРГ կամ УЗРГМ բռնկիչները, որոնք կարող են նաև օգտագործվել ՌԴԳ-5 և ՌԴ-42 ձեռքի նռնակվերի վրա։
  • Պայթուցիկ նյութ։ Ֆ-1 նռնակներում օգտագործվում է 60 գ տրոտիլ։
  • Մետաղյա իրան։ Պատրասվում է ձուլման ճանապարհով ՝ թուջից։