Ֆրիդրիխ Լյուդվիգ Շրյոդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրիդրիխ Լյուդվիգ Շրյոդեր
գերմ.՝ Friedrich Ludwig Schröder
Ծնվել էնոյեմբերի 3, 1744(1744-11-03)[1][2][3][…]
ԾննդավայրՇվերին, Մեկլենբուրգ Շվերին[4]
Մահացել էսեպտեմբերի 3, 1816(1816-09-03)[1][2][3] (71 տարեկան)
Մահվան վայրRellingen, Պինեբերգ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա[4]
ԳերեզմանՕլսդորֆի գերեզմանատուն
ԿրթությունCollegium Fridericianum?
Քաղաքացիություն Մեկլենբուրգ Շվերին
Մասնագիտությունդրամատուրգ և թատրոնի դերասան
Ծնողներմայր՝ Sophie Charlotte Ackermann?
Երեխա(ներ)Carl Friedrich Heiberg?

Ֆրիդրիխ Լյուդվիգ Շրյոդեր (գերմ.՝ Friedrich Ludwig Schröder, նոյեմբերի 3, 1744(1744-11-03)[1][2][3][…], Շվերին, Մեկլենբուրգ Շվերին[4] - սեպտեմբերի 3, 1816(1816-09-03)[1][2][3], Rellingen, Պինեբերգ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա[4]), գերմանացի դերասան, ռեժիսոր, մանկավարժ և թատերական գործիչ։ Գերմանական թատրոնում Լուսավորության դարաշրջանի խոշորագույն ներկայացուցիչ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1756-1759 թվականներին հանդես է եկել Մ․ Ստյուարտի կրկեսային, ֆարսային դերասան Յո․ Ֆ․ Կուրցի, 1759-1769 թվականներին՝ Կ․ Աքքերմանի թատերախմբերում։ Մասնակցել է Համբուրգի Ազգային թատրոնի ստեղծմանը, 1771-1780 թվականներին, 1785-1798 թվականներին և 1811-1812 թվականներին գլխավորել է համբուրգյան թատերախմբերը։ 1781-1785 թվականներին աշխատել է «Բուրգթեատր»-ում (Վիեննա)։ Շրյոդերը խաղացել է կատակերգական դերեր, եղել է իմպրովիզացիայի վարպետ, ստեղծել և բեմադրել է բալետներ (շուրջ 70)։ Գերմանացի դերասաններից առաջինն է խաղացել Տրուֆալդինոյի (Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառա») դերը, գերմանական բեմում բեմադրել (իր թարգմանությամբ) Շեքսպիրի ողբերգությունները («Համլետ», «Լիր արքա» «Օթելլո», «Մակբեթ» և այլն), խաղացել գլխավոր դերերը։ Խաղացել է նաև Շիլլերի դրամաներում։ Շրյոդերը թատրոնում հաստատել է ազգային խաղացանկ, բեմարվեստի ռեալիստական սկզբունքներ, քարոզել կատարման բնական, հոգեբանորեն պատճառաբանված շարժուձևեր։ Դերասանական արվեստում ներդաշնակ զուգակցել է զգացմունքայնությունը և արտաքին նկարագրի մանրազնին մշակված ճշգրտությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Шрёдер Фридрих Людвиг // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 588
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխ Լյուդվիգ Շրյոդեր» հոդվածին։