Ֆրիդրիխ I Շիկամորուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ֆրիդրիխ Բարբարոսաից)
Ֆրիդրիխ I Շիկամորուս
Federico Barbarossa.png
ԱԱՀ՝ Ֆրիդրիխ I Բարբարոսա
Ծննդյան օր՝ 1122թ.
Ծննդավայր՝ Flag of Baden-Württemberg.svg Վայնգարտեն, Բադեն-Վյուրտենբուրգ
Կրոն Կաթոլիկ

Ֆրիդրիխ I Բարբարոսա (հայերեն տարբերակ` Ֆրիդրիխ I Շիկամորուս, 1122- հունիսի 10, 1190թթ.) Գերմանիայի թագավոր (1152 — 1190թթ.) և Սրբազան հռոմեական կայսր (1155-1190թթ.):
Բարբարոսա (Barbarossa ) անունը ստացել է Հյուսիսային Իտալիա կատարած արշավանքների ժամանակ: Այն թարգմանվում է որպես կարմրամորուս, քանի որ Բարբարոսան ունեցել է բավականին վառ և աչքի ընկնող մորուք:

Մինչև սրբազան կայսր կարգվելը, Ֆրիդրիխ Շիկամորուսը Ֆրիդրիխ III անվան տակ համարվում էր Շվաբիայի դուքս` 1147-1152թթ.-ին: Ծնողները սերում էին գերմանական ազնվագույն տոհմերից. հայրը` Դուքս Ֆրիդրիխ II-ը, Հոհենշտաուֆենների դինաստիայից էր, իսկ մայրը` Յուդիթ անունով, եղել է Բավարիայի դուքս Հենրի IX-ի դուստրը:

Շիկամորուսը մասնակցել է Խաչակրաց 3-րդ արշավանքին (1189թ.): Իր բանակով նա անցում է Հունգարիան, Սերբիան, Բուլղարիան և Բյուզանդիայի տարածքով հասնում Կիլիկյան Հայաստան, որից հետո մահմեդական բանակի հրամանատար Սալահ ադ Դինը այլ զորավարների հետ սկսում է կանոնավոր հարձակվել նրա խաչակիրերի վրա:

Ինչևէ, Բարբարոսան 1190թ.-ի հունիսի 10-ին խեղդվում է Սալեֆ գետում լողալիս: Նրա գունդը ցրվում է և չի հասնում Երուսաղեմ:

Արտաքին հղումներ [խմբագրել]