Ֆրեդ Հեյս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեդ Հեյս

Ֆրեդ Հեյս (անգլ.՝ Haise), (նոյեմբերի 14, 1933, Բիլոքսի Միսսիսիպիի նահանգ), ԱՄՆ-ի տիեզերագնաց-օդաչու։

Ավարտել է Օկլահոմայի համալսարանը (1959 թվականին) և աէրոտիեզերական հետազոտությունների համար օդաչուների պատրաստման դպրոցը (1964 թվականին)։ Հեյսը ավիացիայի և տիեզերագնացության վերաբերյալ մի շարք աշխատանքների հեղինակ է։ ԱՄՆ-ի տիեզերագնացների խմբում է 1966 թվականից։ 1970 թվականի ապրիլի 11-17-ը Ջ. Լովեփ և Զ. Սուիջերայի հետ թռիչք է կատարել դեպի Լուսին, որպես «Ապոլլոն-13» տիեզերանավի լուսնախցիկի օդաչու։ Թռիչքը տևել է 142 ժ 55 ր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png