Ֆրեդերիկ Սանգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆրեդերիկ Սանգեր (Սենգեր) (Sanger) (ծնվել է 1918 թվականին), անգլիացի կենսաքիմիկոս։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1954

Ավարտել է Քեմբրիջի համալսարանը (1939), 1951 թվականից նույն համալսարանի մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայի սպիտակուցների քիմիայի բաժնի ղեկավարն է։ Հիմնական աշխատանքները վերաբերում են սպիտակուցների և նուկլեինաթթուների կառուցվածքների բացահայտմանը։ Առաջինն է պարզել ինսոլինի առաջնային կառուցվածքը՝ մոլեկուլում ամինաթթուների հերթականությունը (նոբելյան մրցանակ, 1958 թվական)։ Դեզօքսիռիբոնուկլեինաթթվի (ԴՆԹ) առաջնային կառուցվածքի վերծանման նոր, բացառիկ արդյունավետ մեթոդի ստեղծման համար երկրորդ անգամ է արժանացել նոբելյան մրցանակի (1980 թվականին, Բերգի և Ջիլբերտի հետ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png