Ֆրեդերիկ Բանտինգ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեդերիկ Գրանտ Բանտինգ (անգլերեն` Frederick Grant Banting, 1891, նոյեմբերի 14, Ալիսոն - 1941, փետրվարի 22, Նյուֆաունդլենդ), կանադական ֆիզիոլոգ։
1916-ին ավարտել է Տորոնտոյի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Ենթաստամոքսային գեղձի լանգերհասյան կղզյակների հորմոնը` ինսուլինը, հայտնաբերելու և մաքուր վիճակում ստանալու համար Բանտինգին (Ջոն Մակլեոդի հետ) շնորվել է նոբելյան մրցանակ (1923)։ Զոհվել է օդային աղետի ժամանակ։[1]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ ՀՍՀ, հ. 2։