Ֆրա Ֆիլիպպո Լիպպի
Ֆրա Ֆիլիպպո Լիպպի (ֆրանսերեն՝ Fra Lippo Lippi, ծնվ. 1406թ in Ֆլորենցիա, մահ հոկտեմրի 8, 1469թ Սպոլետո) վաղ վերածնունդի դարաշրջանի իտալացի գեղանկարիչ: Նրա ստեղծագործությունը աչքի է ընկնում գծանկարի և բնանկարի կերպարների նրբությամբ: Լիպպի գեղանկարչությունը Մասաչոյի հետ միասին մեծապես ազդեցություն է կրել ճարտարապետ Ֆիլիպպո Բրունելեսկիի հեռանկարի տեսությունից, ինչպես նաև Դոնատելլոյի մարդկային ֆիգուրների պլաստիկ-իրատեսական (ռեալական) քանդակներից: Ֆիլիպպո Լիպպեն Ֆլորենցիայում մեծ արվեստանոց ուներ, որտեղ կրթվում են նաև Սանդրո Բոտիչելլին և Լիպպի որդին` Ֆիլիպպինո Լիպպի
[խմբագրել] Կյանքն ու ստեղծագործությունը
Որպես նկարիչ առաջին քայլերը Լիպպին անում է Ֆլորենցիայի «Սանտա Մարիա» եկեղեցում: Հարևան «Բրակաչչի» եկեցեցում ծանոթանում է Մազաչչիոյի ստեղծագործության հետ: 1456թ. Լիպպին նկարում է Տոսկանայի Պրատո քաղաքի տաճարի որմնանկարները: 1458թ.ծանոթանում է Լուկրեցիա Բուտիի հետ, որին խնդրում է աշխատել, որպես բնորդուհի` իր «Աստվածամոր» համար, և հետագայում փախչում են միասին: Նրանց սիրուց ծնվում է Ֆիլիպպինո Լիպպին, որը հետագայում նույնպես նկարիչ է դառնում: Ֆիլիպպո Լիպպի վերջին ստեղծագործությունները Սպոլետոյի տաճարի խորանի որմնանկարներն էին: Նա վախճանվում է, անավարտ թողնելով այս աշխատանքները, որը ավատում է Ֆրա Դիամանտեն: