Ֆրանց Մուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանց Մուրի
գերմ.՝ Franz Muhri
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 12, 1924(1924-10-12)[1]
ԾննդավայրLimberg bei Wies, Դոյչլանդսբերգ շրջան, Շտիրիա
Մահացել էսեպտեմբերի 7, 2001(2001-09-07)[2] (76 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիա
ԳերեզմանԶիմերինգի դիակիզարան
Քաղաքացիություն Ավստրիա
Ազդվել էԼեոնիդ Բրեժնև, Էրիխ Հոնեկեր, Վլադիմիր Լենին և Յոհան Կոպլենիգ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունԱվստրիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
 Franz Muhri Վիքիպահեստում

Ֆրանց Մուրի (գերմ.՝ Franz Muhri, հոկտեմբերի 12, 1924(1924-10-12)[1], Limberg bei Wies, Դոյչլանդսբերգ շրջան, Շտիրիա - սեպտեմբերի 7, 2001(2001-09-07)[2], Վիեննա, Ավստրիա), ավստրիացի կոմունիստ քաղաքական գործիչ։

Ծնվել է հանքափորի ընտանիքում։ Մասնակցել է կոմունիստական երիտասարդական միության Գրաց քաղաքում անլեգալ գործող խմբի աշխատանքներին։ Ավստրիայի կոմունիստական կուսակցության (ԱԿԿ) անդամ է 1945 թվականից։ Ավստրիան ֆաշիզմից ազատագրելուց (1945) հետո ընտրվել է կուսակցության Դոյչլանդսբերգի, 1949-1959 թվականներին՝ Մյոդլինգի, ապա՝ Հենզերնդորֆի շրջկոմների, 1959-1961 թվականներին՝ Շտիրիայի երկրային կազմակերպության քարտուղար։ 1954-1961 թվականներին՝ ԱԿԿ ԿԿ անդամության թեկնածու, 1961 թվականից՝ անդամ և քաղբյուրոյի անդամ։ 1965 թվականի մայիսից ԱԿԿ նախագահն է, 1970 թվականից՝ ԿԿ քարտուղարության անդամ։ Ավստրիական, միջազգային կոմունիստական շարժմանը նվիրված աշխատությունների հեղինակ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանց Մուրի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 98