Ֆրանսուա Մանսար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսուա Մանսար
Mansard champaigne2.jpg
Ֆրանսուա Մանսար
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե François Mansart
Ծնվել է 13 հունվարի, 1598
Ծննդավայր Փարիզ, Ֆրանսիա Ֆրանսիա
Մահացել է 23 սեպտեմբերի, 1666
Վախճանի վայր Փարիզ, Ֆրանսիա Ֆրանսիա
Ազգություն ֆրանսիացի
Ոճ(եր) Կլասիցիզմ
Գործունեություն Բարոկկոյի հիմնադիր
Պորտալ Portal.svg Արվեստ


Ֆրանսուա Մանսար (ֆր.՝ François Mansart) (1598-1666), ֆրանսիացի ճարտարապետ։ XVII դարի ֆրանսիական կլասիցիզմի հիմնադիրներից։ Աշակերտել է Ս. դը Բրոսսին։ Մանսարի կառույցներում (Բլուայի դղյակը, վերակառուցվել է 1635-1638-ին, Մեզոն-Լաֆֆիտ պալատը, 1642-1650, Փարիզում՝ Վալ դե Գրաս եկեղեցին, 1645-1646, շինարարությունը շարունակել է Ժ. Լեմերսիեն, Կառնավալե հյուրանոցը, վերակառուցվել է 1660-1661-ին և այլն) ճակատների պլաստիկ, ճոխ հարդարանքը (բարոկկոյի տարրերով) համադրված է ընդհանուր ծավալատարածական հորինվածքի պարզությանն ու հստակությանը, կանոնավոր հատակագծին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png