Ֆրանսուա Մալլերբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆրանսուա Մալլերբ (Malherbe), (մոտ 1555-1628 թվականներ), ֆրանսիացի բանաստեղծ, ֆրանսիական կլասիցիզմի հիմնադիրը պոեզիայում։

Հիմնականում գրել է ներբողներ, ստանսներ՝ նվիրված թագավորական ընտանիքի անդամներին։ Մալլերբը հայտնի է լեզվի և բանաստեղծության ասպարեզում կատարած իր ռեֆորմով։ Ի հակադրություն իր նախորդների՝ նա պահանջում էր ֆրանսերենը մաքրել հունականն և լատինական փոխառություններից, հնաբանություններից, գավառաբանություններից և հենվել Փարիզի բնակչության լայն շրջանների կենդանի խոսակցական լեզվի վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png