Ֆրանսիայի հանրապետության նախագահ
| Ֆրանսիայի հանրապետության նախագահ |
|
Նախագահի խորհրդանիշը |
|
| Նստավայր | Ելիսեյան պալատ Փարիզ |
|---|---|
| Պաշտոնավարման ժամկետ | Հինգ տարի |
| Աշխատավարձ | €21,194.52/ամսեկան |
| Կայք | www.elysee.fr |
Ֆրանսիայի հանրապետության նախագահ (ֆր.՝ Président de la République française), ոչ պաշտոնապես՝ Ֆրանսիայի նախագահ, համարվում է ընտրված Պետության գլուխը Ֆրանսիայում:
Ընդհանուր տեղեկություններ [խմբագրել]
Ֆրանսիական հինգ հանրապետություններից չորսում պետության գլուխը համարվել է պետության նախագահը: Ֆրանսիական ամեն սահմանադրությամբ նախագահի լիազորությունները, գործառույթները և պարտականությունները տարբեր են եղել:
1965 թվականից նախագահի ընտրությունները եղել են ուղղակի և համաժողովրդական:
Մինչև 2002 թվականը (օրենքը փոփոխվել է 2000-ին) նախագահի լիազորությունների ժամկետը եղել է 7 տարի (ֆր.՝ septennat), դրանից հետո` 5 տարի (ֆր.՝ quinquennat):
2008-ից հանրապետության նախագահի միջամտությամբ սահամանադրությամբ նախագահի լիազորություններում կատարվեցին որոշակի փոփոխություններ: Հիմնական փոփոխությամբ հանրապետության նախագահը չէր կարող ընտվել երկու անգամ անընդմեջ:
Երկրի ներկայիս նախագահն է Ֆրանսուա Օլանդը, ով ստանձնել է պաշտոնը 2012-ի մայիսի 16-ից: Նա հանրապետության 24-րդ նախագահն է:
Նախագահի նստավայրն է Ելիսեյան պալատը Փարիզում: Նաև պաշտոնական նաստավայր են ահամարվում Ռեմուեի ամրոցը, փարիզյան առանձնատուն «Մարինի հյուրանոցը» և Բրեգանսոն նավահանգիստը Վար դեպարտամենտում:
Ֆրանսիայի նախագահները նաև դե յուրե հանդիսանում են Անդորրայի իշխաններ և պատվո Լեգեոնի գրոսմեյստերներ: