Ֆրանչեսկո Քավալլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Francesco Cavalli.png

Պիետրո Ֆրանչեսկո Քավալլի (իտալերեն՝ Pietro Francesco Cavalli, 14 փետրվար 1602, Կրեմոնա — 14 հունվար 1676, Վենետիկ), իտալացի երգահան, երգեհոնահար: Գրել է 42 օպերա, այդ թվում՝ «Օրմինդո» «Յասոն» (Il Giasone, 1649) և «Կալիսթո» (La Calisto, 1652), պատարագներ, սաղմոսներ և ռեքվիեմ: Քավալլին մեծ ուշադրություն է դարձրել ներդաշնակությանն ու ռիթմին, մոդուլյացիաների բազմազանությանն ու գործիքավորմանը, հաղորդել է արիոզային երգեցողությանը ավելի ավարտունություն, գեղեցկություն և արտահայտչություն: