Ֆրանյո Կուհաչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանյո Կուհաչ (1874)

Ֆրանյո Քսավեր Կուհաչ (խորվ.՝ Franjo Kuhač, մինչև 1871 թ.՝ Կոխ, Koch; 1834—1911), խորվաթ բանահավաք, երաժշտագետ և կոմպոզիտոր։

Աշակերտել է Ֆերենց Էրկելին (Բուդապեշտ) և Կարլ Չեռնիին (Վիեննա1871 թվականից ապրել է Զագրեբում։ Կուհաչը գիտական հիմքի վրա է դրել խորվաթ երաժշտական ազգագրությունը, պատմագրությունը, հրապարակախոսությունը և քննադատությունը։ Գլխավոր աշխատությունն է «Հարավսլավոնական ժողովրդական երգեր» ժողովածուն (պրակ 1—4, 1878—1881 թթ., պրակ 5, 1941 թ.), որը մեծ դեր խաղաց խորվաթական երաժշտության մեջ ազգային ուղղության վերածնման համար։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png