Ֆրանկ Ռիբերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլ
Ֆրանկ Ռիբերի
Franck Ribéry Bayern.jpg
Անձնական տեղեկատվություն
Ամբողջ. անուն Franck Bilal Ribéry
Մականուն «Ձուկ»,

Կողոպուտ (Rob-bery) Արիեն Ռոբենի հետ համատեղ,
Ֆրենկի (Franky),
Սպիով դեմք (Scarface),
Սպի (Scar)

Ծննդյան թիվ   ապրիլի 7, 1983 (1983-04-07) (31 տարեկան)
Ծննդավայր   Բուլոն սյուր Մեր,

{{{2}}} Ֆրանսիա

Հասակ 170 սմ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկատվություն
Ներկա ակումբ Բավարիա Մյունխեն
Համար 7
Ազգային հավաքական
2006-ներկա Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքական 59 (9)


Ֆրանկ Բիլալ Ռիբերի (ֆր.՝ Franck Bilal Ribéry, ֆրանսիական արտասանությամբ [fʁɑ̃k ʁibeʁi] ապրիլի 7, 1983, Ֆրանսիա), ֆրանսիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ, հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում»։ Արծաթե մեդալակիր 2012 թվականի Չեմպիոնների լիգայում, 2013 թվականի Չեմպիոնների լիգակի հաղթող, Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ 2012/2013 մրցաշրջանում։

Ակումբային կարերա[խմբագրել]

Սկսել է իր կարերան 2001 թվականին, Ֆրանսիայի երկրորդ դիվիզոնի <<Բուլոն>> թիմում։ Հաջորդ մրցաշրջանում տեղափոխվում է Ալեսայի <<Օլիմպիկ>>։ Որոշ ժամանակ դադարեց խաղալ ֆուտբոլ ֆինանսական խնդիրների պատճառով, կես տարի աշխատում էր փողոցային աշխատող։ 2003-2004 թվականներին հանդես էր գալիս <<Բրեստ>>-ում, իսկ 2004 թվականին տեղափոխվեց <<Մեց>>։ 2005 թվականին տեղափողվեց թուրքական <<Գալաթասարայ>>, հաղթեց Թուրքիայի գավաթը։ Բայց Ռիբերին դուրս եկավ թիմից աշխատավարձի հետ կապված խնդիրների պատճառով և ազատ գործակալի իրավիճակով գլաց Մարսելի <<Օլիմպիկ>> (2005-2007)։

Բավարիա[խմբագրել]

Ֆրանկ Ռիբերիով հետաքրքրված էին <<Մանչեսթեր Յունայթեդը>> և <<Մադրիդի Ռեալը>>։ Այդ տարում Մյունխենի <<Բավարիա>>-ն զբաղեցրեց Բունդեսլիգայի չորրորդ հորիզոնականը և մնաց առանց Չեմպիոնների Լիգայի։ Դա դարձավ իսկական տրագեդիա և տրանսֆերների համար հատկացվեց 100 միլիոն եվրո։ 2007 թվականի հունիսի 7-ին Ֆրանկը տեղափոխվեց <<Բավարիա>> 25 միլիոն եվրոյի դիմաց և ստորագրեց չորսամյա պայմանագիր։ Տարեկան նա ստացավ 4 միլիոն եվրո։ Նա ստացավ 7 համարը։

Անձնական կյանք[խմբագրել]

Երբ որ Ռիբերին 2 տարեկան էր, իր ընտանիքը ենթարկվում ավտոպատահարի։ Նրանց ավտոմեքենան բախվում է բեռնատարին և Ռիբերին դեմքի աջ մասով հարվածում է պատուհանին և դեմքին երկու սպի է մնում։ Ռիբերիին ասում էին, որ նա կարող է պլաստիկ վիրահատություն անել և նրա դեմքի սպիները կանհետանան, սակայն Ռիբերին ասաց, որ այդ սպիները իրեն ուժ են տալիս։ Նա ամուսնացած է Վախիբայի հետ և ունի երկու աղջիկ ևմեկորդի։