Ֆրանկֆուրտ (Մայն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանկֆուրտ

Ֆրանկֆուրտ (գերմաներեն՝ Frankfurt am Main) քաղաք Գերմանիայում, Հեսսեն երկրամասում, Մայն գետի ափին: Ֆինանսական և առևտրական խոշոր կենտրոն, միջազգային օդանավակայան (Ռայն-Մեյն), մեքենաշինության, քիմիկական արդյունաբերության կենտրոն: Հայտնի է 794 թվականից Franconfurd «ֆրանկյան անցահուն» անունով, ավելի ուշ անվանումն սկսել է հասկացվել որպես «ազատ, բաց»՝ դեպի հարավային Գերմանիա տանող ազատ ճանապարհի իմաստով: 1372-1806 թվականներին եղել է ազատ կայսերական, 1815-1866 թվականներին՝ ազատ քաղաք: