Ֆրանգ Բարդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանգ Բարդի
Դիմանկար
Ծնվել է1606[1][2][3][…]
ԾննդավայրԿալմետ, Ալբանիա
Մահացել էհունիսի 9, 1643(1643-06-09)[2]
ՔաղաքացիությունԱլբանիա
Ազգությունալբանացի
Կրոնկաթոլիկ
Մասնագիտությունգրող, կաթոլիկ քահանա, պատմաբան, բառարանագիր և կաթոլիկ եպիսկոպոս
Աշխատանքհոգևորական
Զբաղեցրած պաշտոններթեմի հովվապետ
 Frang Bardhi Վիքիպահեստում
Սկանդերբեգի կենսագրությունը

Ֆրանգ Բարդի (ալբ․՝ Frang Bardhi, լատին․՝ Franciscus Blancus, 1606, Կալմետ - 1643), ալբանացի կաթոլիկ հոգևորական, եպիսկոպոս, ալբաներենի առաջին բառարանի (Dictionarium latino-epiroticum) հեղինակը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանգ Բարդին ծնվել է 1606 թվականին Ալբանիայի հյուսիսում գտնվող Կալմետ բնակավայրում՝ բարձրաշխարհիկ ընտանիքում, որ եկել էր Վենետիկյան Հանրապետությունից։ Աստվածաբանություն է ուսումնասիրել Իտալիայում։ Ուրբան VIII պապը 1636 թվականի դեկտեմբերի 17-ին Ֆրանգ Բարդիին նշանակել է Սապի եպիսկոպոսության ու Սարդայի եպիսկոպոս։

1635 թվականին Ֆրանգ Բարդին Հռոմում հրատարակում է ալբաներենի առաջին բառարանը՝ Dictionarium latino-epiroticum, որ բաղկացած էր 5640 բառահոդվածից։ Գրել է նաև Գեորգի Սկանդերբեգի կենսագրությունը, որտեղ կասկածի տակ է առնում Սկանդերբեգի սլավոնական (բոսնիական) ծագման հարցը, որ առաջ էր քաշվել 1631 թվականին խորվաթ կաթոլիկ հոգևորական Իվան-Տոմկո Մրնավիչի (Ivan Tomko Mrnavić) կողմից։

1637 թվականին Ֆրանգ Բարդին Հավատի միաբանությանն է ներկայացրել իր եպիսկոպոսության նկարագիրը, որ այսօր պատմական մեծ արժեք ունեցող փաստաթուղթ է, որ պատմում է օսմանյան տիրապետության ժամանակ Ալաբանիայի հասարակության կյանքի մասին։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]