Ֆրախտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆրախտ (անգլ.՝ freight, հոլ.՝ vracht, գերմ.՝ fracht), տրանսպորտային միջոցի տիրոջը փոխադրումների համար տրվող վարձավճար։ Կիրառվում է գլխավորապես ծովային, ինչպես նաև գետային, օդային ու ավտոմոբիլային փոխադրումների ժամանակ։

Ֆրախտ եզրով երբեմն անվանում են նաև բեռի փոխադրումը, փոխադրման պայմանագիրը, տեղափոխողի պարտականությունները, պայմանագրի առաջկա հանդիսացող բեռը։

Ֆրախտի չափը կարող է որոշվել ինչպես կողմերի նախօրոք համաձայնությամբ, այնպես էլ ելնելով տվյալ պահին բեռնաթափման պայմաններով։