Ֆուքինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ֆուքինգ
Fucking
Fucking, Austria, street sign cropped.jpg
Հաճախ գողացվող ցուցանշան,[1] Ֆուքինգ մտնելու ճանապարհին
48°04′02″ հս. լ. 12°51′49″ ավ. ե. / 48.067222° հս. լ. 12.863611° աե. ե.
Երկիր Ավստրիա Ավստրիա
Հող Վերին Ավստրիա
Համայնք Տարսդորֆ
Առաջին հիշատակում 1070
Բնակչություն 104 մարդ
Հեռախոսային կոդ 06278
Փոստային ինդեքս 5121
##Ֆուքինգ (Ավստրիա)
Red pog.png
##Ֆուքինգ (Վերին Ավստրիա)
Red pog.png

Ֆուքինգ (գերմ.՝ Fucking), փոքր գյուղ Ավստրիայում, Վերին Ավստրիա հողում, Բավարիայի սահմանին։ Բնակչությունը՝ 104 մարդ։ Մտնում է Տարսդորֆ համայնքի մեջ։

Ֆուքինգը և անգլախոսները[խմբագրել]

Ֆուքինգ (Fucking) գյուղի անվանումը գրվում է այնպես, ինչպես որ գրվում է անգլերեն «to fuck» բառի գերունդիումի ձևը, որը կրում է «սեռական կապ ունենալ» իմաստը։ Այդ պատճառով Ֆուքինգ գյուղը անգլախոսների համար շատ ծիծաղալի է թվում։ Տեղանունը սակայն ծագում է 6-րդ դարում ապրած ոմն Ֆոքոյի անունից։

Նման զուգադիպության պատճառով փոքր ավստրիական գյուղի համաշխարհային ճանաչում է ստացել։ Սկսել են «Ես եղել եմ Fucking-ում» գրությունով հուշանվերներ արտադրել և այլն։ Անգլախոս տուրիստները մի քանի տարվա ընթացքում ավելի քան 15 ցուցանշան են գողացել այստեղից (ամեն մի ցուցանշանի գինը կազմումը է ավելի քան 300 եվրո), և դրանցից ոմանք այնքան էին ուզում նման հուշանվեր ստանալ, որ պատրաստ էին ամբողջ գիշեր սպասել այն հնարավորության, երբ կկարողանան վերցնել ցուցանշանը։ Ռեկորդ է կազմել մեկ գիշերում միանգամից 4 ցուցանշանի գողությունը։ 2005 թվականին Ֆուքինգի բոլոր ճանապարհային ցուցանշանները տեղադրվել են բետոնից հիմքի վրա վանդալ տուրիստների դեմ պայքարի շրջանակներում։ Բացի գողությունից որոշ տուրիստներ անպակեշտ պահվածք են ցուցաբերում, կատարելով ցուցանշանի մոտ այն ամենը, ինչ որ նշանակում է անգլերեն Fucking բառը և հենց այդ պատճառով գյուղապետարանը հայտարարել է, որը շուտով ցուցանշանների մոտ կտեղադրվի տեսամոնիթորինգի համակարգ։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել]

Բացի Ավստրիայից հարավ-արևելյան Չինաստանում կա մի քաղաք, որի անվանումը հայերեն տառադարձվում է որպես Ֆուքինգ (Ֆուցզյան նահանգ), սակայն ավստրիական բնակավայրի նման այդ քաղաքը ճանաչում չունի, քանի որ անգլերեն դրա անունը գրվում է Fuqing կամ Fukin։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «F***ing signs now theft-proof». Ananova. արխիվացված 2005-09-30-ին։ Կաղապար:Citation error. http://web.archive.org/web/20050930221340/http://www.ananova.com/news/story/sm_1509431.html։ Վերցված է 2006-12-15. "The Austrian town of F***ing has erected theft-proof road signs embedded in concrete blocks. Officials acted because they were fed up with English-speaking tourists stealing them as souvenirs."