Ֆուտբոլի միջազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆուտբոլի միջազգային օր, ՄԱԿ-ի որոշմամբ՝ դեկտեմբերի 10-ը նշվում է որպես «Ֆուտբոլի միջազգային օր»։ Ֆուտբոլը նման պատվի արժանացել է հսկայական ժողովրդականություն վայելելու շնորհիվ։ Այսօր ամբողջ աշխարհում ֆուտբոլ է խաղում 120 միլիոն պրոֆեսիոնալ և էլ ավելի շատ՝ սիրողական մակարդակում։ Ֆուտբոլը ոչ միայն խաղ է և զվարճանք, այլ նաև՝ ազգային բնավորության արտացոլում։ Ֆուտբոլը կյանքի ոճ է։ Ֆուտբոլը նաև մեծ բիզնես է, որի տարեկան շրջանառությունը մի քանի տասնյակ միլիարդ դոլար է կազմում։ Ֆուտբոլը միավորում է մարդկանց ամբողջ աշխարհում։ Առաջին հիշատակումը ոտքով գնդակ խաղալու մասին վերաբերում է չինական աղբյուրներին՝ մ.թ.ա. երկրորդ հազարամյակ թվագրմամբ։ Չինացի զինվորներն այդ խաղի շնորհիվ մնում էին լավ ֆիզիկական վիճակում։ 2.5 հազարամյակ առաջ ֆուտբոլ խաղացել են նաև Հին Հունաստանում և Հռոմում։ Ոմանք պնդում են, որ ժամանակակից ֆուտբոլի հիմքում եղել է 8-րդ դարում Անգլիայում ապրած սաքսոնների վայրի խաղը՝ ճակատամարտից հետո թշնամու կտրած գլուխներին ոտքով հարվածելը։ 1863 թվականին ստեղծվեց ֆուտբոլի անգլիական ասոցիացիան և ընդունվեցին խաղի կանոնները՝ արգելելով ձեռքով խաղը։ 1872 թվականին տեղի ունեցավ առաջին միջազգային հանդիպումը Անգլիայի և Շոտլանդիայի հավաքականների միջև։ Դարպասային ցանցն առաջին անգամ օգտագործվեց 1891 թվականին Անգլիայի Հյուսիսի և Հարավի հավաքականների խաղում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հանրագիտակ օրացույց, Երևան, 1990

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]