Ֆուտբոլի աշխարհի ոչ պաշտոնական առաջնություն
| Գործող չեմպիոն | ||
|---|---|---|
| Տիտղոսը նվաճվել է | ||
| 6 փետրվարի 2013: | 3:2 մրցակից |
|
| Տիտղոսի պաշտպանություն | ||
| 23 մարտի 2013: | 3:0 մրցակից |
|
| 27 մարտի 2013: | 1:1 մրցակից |
|
| 7 հունիսի 2013: | 0:0 մրցակից |
|
| 11 հունիսի 2013: | 1:1 մրցակից |
|
| 14 հունիսի 2013: | 0:4 մրցակից |
|
| Հաջորդ տիտղոսային մրցախաղը | ||
| 14 օգոստոսի 2013: | մրցակից |
|
Ֆուտբոլի աշխարհի ոչ պաշտոնական առաջնություն (անգլ. Unofficial Football World Championships, կրճատ UFWC), աշխարհի ուժեղագույն ազգային հավաքականի որոշման ձև արհեստավարժ բռնցքամարտում և շախմատում կիրառվող համակարգով: Ներկա պահին չեմպիոնն է Արգենտինայի հավաքականը, որը 2013թ. փետրվարի 6-ին, հաղթելով Շվեդիայի հավաքականին, նվաճեց տիտղոսը և պաշտպանեց այն` մարտի 23-ին հաղթելով Վենեսուելայի հավաքականին, ապա ոչ-ոքի խաղալով Բոլիվիայի, Կոլումբիայի, Էկվադորի հավաքականների հետ և հաղթելով Գվատեմալայի հավաքականին: Տիտղոսի հաջորդ պաշտպանությունը տեղի կունենա օգոստոսի 14-ին, Իտալիայի հավաքականի դեմ խաղում:
Գաղափարը պատկանում է շոտլանդացի որոշ երկրպագուների, ովքեր կատակով պնդում էին, որ քանի որ 1967թ. իրենց հավաքէականը հաղթել է աշխարհի չեմպիոն Անգլիայի հավաքականին, ապա աշխարհի ոչ պաշտոնական չեմպիոնը Շոտլանդիայի հավաքականն է:
Տարիներ անց ստեղծվեց այդ իրադարձությունը լուսաբանող կայք:
Գաղափարը հավանություն չի ստացել ՖԻՖԱ-ի կողմից և տիտղոսը պաշտոնական կարգավիճակ չունի:
Անցկացման կանոնները[խմբագրել]
- Աշխարհի առաջին ոչ պաշտոնական չեմպիոն է համարվում այն թիմը, որը կհաղթի պատմության մեջ ազգային հավաքականների միջև անցկացվող առաջին խաղում:
- Գործող չեմպիոնի հաջորդ խաղը համարվում է տիտղոսային մրցախաղ (աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղ), անկախ այդ մրցախաղի ընկերական կամ պաշտոնական լինելուց:
- Տիտղոսային մրցախաղի հաղթողը համարվում է աշխարհի չեմպիոն:
- Լրացուցիչ ժամանակը և հետխաղյա 11-մետրանոցները հաշվի են առնվում:
- Ոչ-ոքի արդյունքի դեպքում գործող չեմպիոնը պահպանում է իր տիտղոսը:
- Կոչումը կարող է նվաճել ՖԻՖԱ-ի անդամ հանդիսացող ցանկացած երկրի հավաքական:
- Տիտղոսային մրցախաղն անց է կացվում տվյալ մրցախաղի համար սահմանված կանոններով: