Ֆումիմարո Կոնոե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆումիմարո Կոնոե
近衞 文麿
Ֆումիմարո Կոնոե
Ճապոնիայի 34-րդ վարճապետ
 
Ծննդյան օր հոկտեմբերի 12, 1891
Ծննդավայր Ճապոնիա Տոկիո
Վախճանի օր դեկտեմբերի 16, 1945
Վախճանի վայր Ճապոնիա Տոկիո
 
Ինքնագիր՝ Ինքնագիր

Ֆումիմարո Կոնոե (ճապ.՝ 近衛 文麿, հոկտեմբերի 12, 1891, Տոկիո - դեկտեմբերի 16, 1945, Տոկիո), ճապոնացի քաղաքական գործիչ, իշխան։

1933-1937 թվականներին՝ պերերի պալատի նախագահ, 1937 թվականի հունիսից 1939 թվականի հունվարը և 1940 թվականի հուլիսից 1941 թվականի հոկտեմբերը՝ Ճապոնիայի վարչապետ։

1937 թվականին Կոնոեի կառավարությունը պատերազմ սկսեց Չինաստանը նվաճելու համար։ 1938 թվականին զինված հարձակում կազմակերպեց ԽՍՀՄ-ի վրա` Խասան լճի շրջանում։ 1940 թվականի սեպտեմբերին Գերմանիայի և Իտալիայի հետ ագրեսիվ դաշինք կնքեց։ Երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի` 1945 թվականի հանձնվելուց հետո ինքնասպան եղավ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png