Ֆուլխենսիո Յեգրոս
| Ֆուլխենսիո Յեգրոս ի-Ֆրանկո դել-Տորրես | |
| իսպ.՝ Fulgencio Yegros y Franco de Torres' | |
| Պարագվայի 1-րդ պետության ղեկավար | |
| Ծննդյան օր՝ | 1780 |
|---|---|
| Վախճանի օր՝ | 1821 |
Ֆուլխենսիո Յեգրոս ի-Ֆրանկո դել-Տորրես, իսպ.՝ Fulgencio Yegros y Franco de Torres (1780, Պարագվայ — 1821, Պարագվայ), պարագվայական ռազմական ր քաղաքական գործիչ, Պարագվայի պետության ղեկավար, անկախության ձեռքբերումից հետո` 1811-ին:
Կենսագրություն [խմբագրել]
Ծնվել է զինվորականների ընտանիքում և Ասունսյոնում կրթություն ստանալւուց հետո անցել է զինվորական ծառայության: Մասնակցել է 1802 թ. պորտուգալացիների դեմ պատերազմին և 1802 թ. Բուենոս Այրեսի վրա անգլիացիների հարձակման դիմադրությանը, որից հետո 1810-ին ստացել է կապիտանի աստիճան և նշանակվել Միսյոնես նահանգի նահանգապետ: 1811 թ. Յեգրոսի բանակը դիմադրություն ցւոյց տվեց եռկիր ներխուժած Արգենտինայի բանակին: Դրանից հետո, մայիսին Յեգրոսը և Պեդրո Խուան Կաբելերոն հայտարարեցին երկրի անկախության մասին ու մտան Գերագույն Խունտայի կազմի մեջ, իսկ մայիսի 27-ին Յեգրոսը դարձավ դրա ղեկավարը, հիմնելով երկրում առաջին ռազմական ակադեմիան: 1813 թ. հոկտեմբերի 12-ին ուժի մեջ մտավ երկրի Սահմանադրությունը, որի համաձայն երկիրը կառավում էին երկու կոնսուլները, 4 ամիս ժամկետով: Յեգրոսի հետ կոնսուլ ընտրվեց Խոսե Գասպար Ռոդրիգես դե Ֆրանսիան: Յեգրոսը կոնսուլի պաշտոնում մնաց 1814 թ. փետրվարի 12-ից հունիսի 12-ը: Ֆրանսիան, որը զգալի ազդեցություն ուներ քաղաքականության մեջ, երկրորդ անգամ կոնսուլ դառնալուց հետո հեղաշրջում իրականացրեց և ողջ իշխանությունը վերցրեց իր ձեռքը, իսկ Յեգրոսը լինելով ավելի շատ զինվորական քան քաղաքական գործիչ, հեռացավ իր կալվածքը:
1820-ին Յեգրոսը մասնակցեց Ֆրանսիայի դեմ անհաջող դավադրությանը, որից հետո բանտարկվեց և մահացավ բանտում:
|
||||||||||||||