Ֆուադ Նասսար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուադ Նասսար
Ծնվել էդեկտեմբերի 28, 1914(1914-12-28)
ԾննդավայրՆազարեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 30, 1976(1976-09-30) (61 տարեկան)
Քաղաքացիություն Իսրայել
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՀորդանանի կոմունիստական կուսակցություն, Պաղեստինի կոմունիստական կուսակցություն և National Liberation League in Palestine?

Նասսար Ֆուադ (արաբ․՝ فؤاد نصار‎‎‎, դեկտեմբերի 28, 1914(1914-12-28), Նազարեթ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 30, 1976(1976-09-30)), պաղեստինցի կոմունիստ, Հորդանանի բանվորական շարժման գործիչ։ 1946-1948 թվականներին՝ Ազգային ազատագրության լիգայի (Պաղեստինի արաբների կոմունիստական կազմակերպություն, ստեղծվել է 1943 թվականին, 1951 թվականից կոչվել է Հորդանանի կոմունիստական կուսակցություն՝ ՀԿԿ) ԿԿ անդամ, 1948 թվականից՝ գլխավոր քարտուղար։ 1951 թվականից՝ ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար[1]։

1951 թվականին ձերբակալվել և դատապարտվել է 10 տարվա տաժանակրության, 1956 թվականին ազատ է արձակվել Նաբուլսիի կառավարության կողմից, սակայն շուտով ստիպված է եղել լքել Հորդանանը, քանի որ Հուսեյն I Իբն Թալալ թագավորը խստացրել էր բռնաճնշումները կոմունիստական ուժերի դեմ։

1973 թվականին եղել է Պաղեստինի ազգային ժողովի անդամ[2]։

Մահացել է 1976 թվականին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 183